Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

10 տարբերություն կանանց և տղամարդկանց հոգեբանության միջև

20.03.2025

Նույնիսկ հին ժամանակներում իմաստուններն ուշադրություն էին հրավիրում այն փաստի վրա, որ կնոջ և տղամարդու հոգեբանությունները տարբերվում են: Իհարկե, անհնար է առանձնացնել զուտ տղամարդկային կամ կանացի վարքագծով մարդու։ Այնուամենայնիվ, հնարավոր է բացահայտել հատկանիշներ, որոնք ավելի բնորոշ են որոշակի սեռի ներկայացուցիչներին: Ահա տղամարդկանց և կանանց հոգեբանության 10 հիմնական տարբերությունները.

1. Տղամարդկանց և կանանց մտածողության գործընթացները տարբերվում են միմյանցից։ Տղամարդիկ սովորաբար լայնամասշտաբ են մտածում և լավ են զգում տարածությունը: Տղամարդու մտքերն ավելի ճշգրիտ են կառուցված և ենթակա են տրամաբանական մտածողության ընդհանուր օրենքներին: Կինը հաճախ տրամաբանական տեսանկյունից լիովին իռացիոնալ է մտածում՝ ավելի շատ հենվելով սեփական զգացմունքների ու ինտուիցիայի վրա։ Եվ եթե տղամարդու մտածողության հիմքում ընկած է «ռացիոնալություն» բառը, ապա կնոջ դեպքում «զգացմունքայնությունն» է։ Տղամարդկանց և կնոջ այս տարբերության պատճառով է, որ թյուրըմբռնումներ են առաջանում։ Այնուամենայնիվ, հաճախ հենց այս տարբերությունն է, որ կանանց մտածողությունը դարձնում է ավելի ձեռնտու և օգտակար, քան տղամարդկանցը, երբ անհրաժեշտ է մտածել ոչ միայն բուն իրավիճակի, այլև այն ամենի մասին, ինչը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում է դրան:

2. Տարբեր են նաև տղամարդկանց ու կանանց առաջնահերթությունները: Եթե տղամարդու առաջնահերթությունը կարիերան ու հաջողությունն է, ապա կնոջ համար ամենակարևորն ամուր ընտանիքի ստեղծումն ու պահպանումն է և առողջ երեխաներ լույս աշխարհ բերելը։ Հենց այս տարբերության պատճառով է, որ հաճախ թյուրիմացություններ են առաջանում, որից հետո կանայք տղամարդկանց մեղադրում են անզգամ լինելու մեջ, իսկ տղամարդիկ կանանց անվանում են նստակյաց։ Եվ ամենն այն պատճառով, որ տղամարդը գրեթե միշտ խորասուզված է աշխատանքի մասին մտքերի, ինչպես նաև դրա հետ կապված մտահոգությունների ու ուրախությունների մեջ։ Կինն ավելի շատ մտածում է այն մասին, որ ընտանիքում բոլորը լավ սնված և առողջ լինեն, տունը կոկիկ ու հարմարավետ լինի, և ինքը կարողանա այցելել իր ծնողներին:

3. Տղամարդիկ և կանայք գործընկերների և ընկերների հետ շփվելիս իրենց համար տարբեր բաներ են փնտրում։ Կինն ավելի մեծ ուշադրություն է դարձնում թիմում կամ ընկերների խմբում աջակցություն ունենալուն և փոխըմբռնման հաստատմանը։ Տղամարդը ենթագիտակցական մակարդակում ավելի շատ կենտրոնացած է առաջինն ու լավագույնը լինելու վրա։ Այս վարքագծի ոճն ազդում է նաև նախասիրությունների վրա: Սովորաբար տղամարդիկ չեն սիրում դիտել զգացմունքների և հարաբերությունների վերլուծության վրա հիմնված հաղորդումներ և ֆիլմեր։ Շատ ավելի հետաքրքիր է դիտել ֆուտբոլային հանդիպում, բռնցքամարտ կամ արկածային ֆիլմ։ Կինը մեծ հաճույքով կդիտի մելոդրամա կամ շոու՝ ուշադիր հետևելով մարդկանց միջև հարաբերությունների կառուցմանը։

4. Տարբեր սեռերի ներկայացուցիչների մոտ տարբերվում է այլ մարդկանց կարծիքներից կախվածությունը։ Տղամարդիկ այնքան էլ կախված չեն իրենց շրջապատից։ Ահա թե ինչու նրանք ավելի հաճախ են ունակ վճռական գործողությունների։ Կինը ավելի շատ հակված է գնահատելու իր գործողությունները, բազմիցս իր գլխում խաղարկելով իրադարձությունների բոլոր հնարավոր սցենարները և իր վարքագիծը տարբեր արդյունքների դեպքում՝ կանխատեսելով շրջապատի մարդկանց արձագանքները:

600x400

5. Տղամարդկանց և կանանց սեռական ակտիվությունը նունյպես տարբերվում է: Սա ուղղակիորեն կապված է օրգանիզմների հորմոնալ պրոցեսների և այն սոցիալական դերի հետ, որը տղամարդկանց և կանանց վիճակված է խաղալ հին ժամանակներից: Բնությունը տղամարդուն վերապահել է տոհմի շարունակողի դերը։ Ուստի նրա համար շատ կարևոր է արագ «բռնկվել» սեռական հարաբերություն իրականացնելու համար։ Կինը կենտրոնացած է երեխաներ ունենալու և լույս աշխարհ բերելու վրա, ուստի ավելի ուշադիր է զուգընկեր փնտրում և ավելի դանդաղ է «ոգևորվում» մտերմության ցանկությամբ:

6. Կանայք նախընտրում են շփվել, տղամարդիկ գերադասում են լինել «իրենամփոփ»: Նույնիսկ խնդիրների լուծումը սովորաբար տեղի է ունենում նույն կերպ. կինը օգնություն, խորհուրդ և աջակցություն է փնտրում ընկերներից և մտերիմներից: Տղամարդը ներքաշվում է իր մեջ ու լուռ մարսում ամեն ինչ։

7. Արտակարգ իրավիճակում տղամարդու հոգեկանն ունակ է ավելի արագ արձագանքելու և քայլեր ձեռնարկելու։ Կանայք սովորաբար «արգելակում են», սկսում իրենց ուշադրությունը կենտրոնացնել աննշան մանրամասների վրա կամ ամբողջովին շփոթվել։

8. Տղամարդու համար կարևոր է նպատակին արագ հասնելը։ Կինն այդքան էլ բռնկուն չէ, նա գիտի ինչպես սպասել։ Միևնույն ժամանակ, տղամարդը նախընտրում է գնալ դեպի իր նպատակը նախատեսված ճանապարհով: Ամենափոքր շեղումները կարող են նրան շեղել իր աշխատանքային հունից: Կինը գիտի, թե ինչպես սահուն կերպով հարմարվել իրավիճակին՝ նախապես տարբեր սցենարներ կազմելով:

600x400

9. Տղամարդիկ և կանայք տարբեր խառնվածք ունեն։ Տղամարդիկ ավելի հավանական է, որ ունենան իմպուլսիվ տիպի խառնվածք՝ խոլերիկ: Կանայք, ընդհակառակը, ավելի հաճախ պատկանում են խառնվածքի մելանխոլիկ և սանգվինիկ տեսակներին։ Մյուս՝ ֆլեգմատիկ տեսակը, սովորաբար հավասարապես բնորոշ է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց։

10. Կանայք զգացմունքային առումով ավելի բաց են, քան տղամարդիկ։ Հենց իրենց զգացմունքներն արտահայտելու ունակությունն է կանանց տարբերում «անզգայացած» տղամարդկանցից: Կնոջ համար դժվար է զսպել իր զգացմունքները։ Հաճախ նման վարքագիծը պայմանավորված է կանանց մարմնում դաշտանային ցիկլի տարբեր օրերին տեղի ունեցող հորմոնալ գործընթացներով: Տղամարդկանց մոտ հորմոնների նման կանոնավոր «տատանումներ» չկան, հետևաբար նրանց վարքն ու հուզական վիճակն ավելի կայուն են։

Այսպիսով, ինչպես արդեն ասվեց վերևում, տղամարդիկ տարբերվում են կանանցից: Այնուամենայնիվ, տարբերությունների հստակ սահմաններ չկան: Արական վերոհիշյալ գծերից շատերը բնորոշ են նաև իգական սեռի առանձին ներկայացուցիչներին։ Եվ հակառակը՝ որոշ տղամարդիկ հաճախ ունենում են կանացի հոգեբանությանը բնորոշ գծեր:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5303 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 663 անգամ
14.08.2026
Դիտվել է 363 անգամ
15.08.2026
Դիտվել է 350 անգամ
18.08.2026
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster