Դիմակների մեջ օգտագործվող պտուղների ազդեցությունը մաշկի վրա
04.03.2015
Անկասկած շատերն այս կամ այն պտուղից դիմակ պատրաստելուց անտեղյակ են, թե հատկապես ինչ ազդեցություն են դրանք ունենում մաշկի վրա:
Կարծում ենք, հետաքրքիր կլինի իմանալ, թե որ դիմակն ինչպիսի ներգործություն է ունենում ձեր մաշկի վրա:
-Ծիրանը հանգստացնում է մաշկը, -սմբուկը խոնավացնում է չոր, բորբոքված մաշկը, -բանանը խոնավացնում, հարթեցնում և փափկեցնում է, -հապալասը նեղացնում է ծակոտիները և փափկեցնում, -դեղձը հարթեցնում, փափկեցնում է, -խաղողը խոնավացնում և փափկեցնում է, -ելակը խոնավացնում և առողջացնում է, այնպես, ինչպես և մորին, -կիրտրոնը շատ լավ նեղացնում է ծակոտիները (կիտրոնի հյութի մեջ միշտ ավելացվում է մեկ այլ պտղի հյութ, քանի որ այն շատ ուժեղ ազդեցություն ունի), -տարբեր տեսակի հաղարջները նեղացնում են ծակոտիները և առողջացնում մաշկը, -խնձորը հրաշալի կերպով խոնավացնում է մաշկը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5867 անգամ
Читать на русском
|