Քսաներկու մասնագիտությունների ներկայացուցիչների շրջանում հարցում է անցկացվել պարզելու համար, թե կընտրեի՞ն արդյոք նրանք նույն մասնագիտությունը, եթե կրկին ընտրության հնարավորություն լիներ:
Պարզվել է, որ իրենց մասնագիտության ընտրությամբ ամենագոհը ճարտարապետներն են. հարցվածների 81%-ը չէր փոխի իր մասնագիտությունը մեկ ուրիշով:
Իրենց մասնագիտությունից մի փոքր պակաս գոհ են մարզիչներն ու ծրագրավորողները. Հարցվածների համապատասխանաբար 79 և 78%-ը պատասխանել են, որ իրենց մասնագիտությունը կընտրեին կրկին: «Սա 100% -ով իմ գործն է: Այն ինձ անսահման հաճույք է պատճառում»,-իրենց ընտրությունը բացատրել են սպորտին սիրահարվածները: «Ես դպրոցական տարիներից երազել եմ ծրագրավորող դառնալ և ծրագրեր էի գրում: Երազանքս կատարվել է»,-իրենց հերթին մեկնաբանել են ծրագրավորողները:
Վարսավիրները գոհ են, որ մարդկանց «ուրախություն և ինքնավստահություն են հաղորդում» (74%):
Հոգեբանների 73%-ը և դիզայներների 72%-ը պատրաստ են կրկին ընտրել : Իր ընտրությունից չի դժգոհում բժիշնկերի 71%-ը:
Իսկ իրենց մասնագիտությունից ամենաշատը անբավարարված են տնտեսագետները` նրանցից միայն 49%-ն է ցանկություն հայտնել նորից նույն գործով զբաղվելու, իսկ 33%-ը նշել է, որ ոչ մի դեպքում իր կյանքը չէր կապի տնտեսագիտության հետ: Ի դեպ, տնտեսագետների հետ համամիտ է հաշվապահների 29%-ը:
Իրենց մասնագիտությունից դժգոհների թիվը մեծ է նաև էկոլոգների շրջանում (28%), ովքեր գտնում են, որ դա աշխատանքի շուկայում պահանջակ չունեցող մասնագիտություն է:
Մասնագիտության փոփոխման վերաբերյալ հարցին ամենաշատը դժվարացել են պատասխանել տեխնոլոգները (24%), ջրմուղագործները (22%) և բուժքույրերը (21%): Ցածր բուժանձնակազմն իր աշխատանքն ընկալում է որպես մասնագիտական առաջընթացի նախնական փուլ:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։