Սքարլեթ Յոհանսոնն արժանացել է «Անատոմիական Օսկարի»
27.02.2015
Դերասանուհիներ Սքարլեթ Յոհանսոնը, Շերոն Ստոունը և Ջուլիանա Մուրը դարձել են 2015թ. «Անատոմիական Օսկարի» մրցանակակիրներ:
Կինոմատոգրաֆիկական «Օսկար» մրցանակների բաշխման հաջորդ իսկ օրը Mr.Skin կայքի խմբագրությունը հրապարակել է լավագույններից լավագույնների անունները:
16-րդ «Անատոմիական Օսկարի» մրցանակակիր է դարձել Սքարլեթ Յոհանսոնը: 30-ամյա աստղը հաղթել է միանգամից երկու անվանակարգում` «Ամբողջությամբ մերկ» և «Լավագույն մերկ նորամուտ»` «Եղիր իմ մաշկի մեջ» ֆիլմում Լաուրայի դերի համար:
Լարս ֆոն Թրիերի «Նինֆոմանուհին» էրոտիկ դրաման արժանացել է միանգամից երեք մրցանակի: Մասնավորապես ժյուրին առանձնացրել է անգլո-ֆրանսիացի դերասանուհիներ Շարլոտա Հենսբուրի և Սթեյսի Մարտինի մասնակցությամբ դրվագը:
Այս տարի էրոտիկայի սիրահարները չեն մոռացել նաև երկու վետերաններին` 56-ամյա Շերոն Սթոունին և Ջուլիանա Մուրին` էկրանում մերկանալու գաղափարի «Ցմահ ներդրման» համար:
Նշենք նաև, որ ոչ հանրահայտ «Գահերի խաղը» սերիալը, ոչ «Մոխրագույնի 50 երանգերը» ֆիլմը, «Անատոմիական Օսկար» չեն ստացել:
Ընդհանուր առմամբ հաղթողներ ճանաչվել են 37 անվանակարգերում:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7051 անգամ
Читать на русском
|