Գիտնականները պնդում են, որ քնի կորուստը կարճացնում է կյանքի տևողությունը: Մեկ անքուն գիշերը բավական է, որ մարդու արյունատար անոթները դառնան նվազ ճկուն և բարձրանա սրտանոթային հիվանդությունների հավանականությունը:
Հետազոտության ժամանակ կամավորները սկզբում քնում էին բավական երկար ժամանակ, իսկ հետո չէին քնում հաջորդ գիշերվա ուղիղ կեսը: Փորձագետները հաջորդ առավոտյան թեստավորել են նրանց զգացողությունները և հայտաբերել, որ փորձությունն անցնողների արյունատար անոթներն ավելի կոշտ էին, իսկ շնչառությունը՝ ոչ կանոնավոր:
«Թեև ոչ բավարար քնի և սրտի առողջության մեջ փոխկապվածությունը անհասկանալի է, այնուհանդերձ, մենք կարծում ենք, որ անքնության արդյունքում ուղեղն ազդանշան է ուղարկում անոթներին, և դրանք ավելի կոշտ են դառնում»,- հայտնել է հետազոտության հեղինալ Շարխարդ Թեխարին:
Այլ խոսքով ասած` կանոնավոր անքնությունը կարող է դառնալ սրտանոթային հիվանդության հավանականության բարձրացման պատճառ, ինչպես նաև սրտի ու, ընդհանրապես, մարմնի վատ աշխատանքի պատճառ:
23-11-2024 11:41 Աշխարհի ամենաբարձրահասակ և ամենակարճահասակ կանայք հանդիպել են Լոնդոնում կեսօրից հետո թեյ խմելու՝ միասին նշելու Գինեսի ռեկորդների համաշխարհային օրը։ Ռումեյսա Գելգին, ով ունի 215,16 սանտիմետր հասակ, և Ջյոտի Ամգեն, ով ունի ընդամենը 62,8 սանտիմետր հասակ, հանդիպել են Savoy հյուրանոցում, ասվում է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի (GWR) հայտարարության մեջ:
23-11-2024 11:27 Դրոշմանիշի չափ ունեցող նոր սպեղանին, որը կարող է անընդհատ վերահսկել զարկերակային ճնշումը, շուտով կարող է օգնել մարդկանց հաղթահարել հիպերտոնիան։ Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի հետազոտողները, որոնք ստեղծել են կրիչ ուլտրաձայնային սպեղանին, Nature Biomedical Engineering ամսագրի էջերում պատմել են, որ այն լավ է դրսեւորվել ավելի քան 100 պացինտների թեստերում։
22-11-2024 11:53 Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2022 թվականին աշխարհում հայտնաբերվել է թոքի քաղցկեղի 2,48 միլիոն նոր դեպք։ Դրանցից 1,57 միլիոնը տղամարդկանց մոտ է, 908 հազարը՝ կանանց։ Այսինքն՝ հարաբերակցությունը 1,7։1, մահացության ցուցանիշների դեպքում՝ համապատասխանաբար 1,233 մլն և 584 հազար (2,1:1) (Cancer Today, 2023):
22-11-2024 03:10 32-ամյա Մայլի Սայրուսը Harper's Bazaar-ին տված հարցազրույցում խոսել է իր ընկերոջ՝ Մաքս Մորանդոյի հետ հարաբերությունների մասին, ով իրենից վեց տարով փոքր է։ «Նա կյանքին բոլորովին այլ կերպ է նայում, քան ես: Նա մեծացել եմ նոութբուքով։ Ես համակարգիչ ունեի, որը ես կիսում էի իմ եղբայրների և քույրերի հետ։ Անկեղծ ասած, նա մեր շանը վարժեցրել է Reddit-ի միջոցով», - նշել է երգիչուհին:
22-11-2024 02:15 Wildberries-ի հիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը Telegram-ի իր ալիքում նոր գրառում է հրապարակել, որտեղ նշել է, որ իր նախկին կնոջը՝ Տատյանա Քիմին, «ընտանիքից խլել է» Russ ընկերության համասեփականատեր Լևան Միրզոյանը, այլ ոչ թե նրա եղբայրը՝ Ռոբերտը, ում սկզբում կասկածում էին Տատյանայի հետ սիրավեպ ունենալու մեջ:
Սոնա Ռուբենյանը նոր տեսահոլովակ է թողարկել։ «Իմ աղջիկ» երգը, որը երգչուհին նվիրել է իր դստերը՝ Մարիին, ներկայացնում է զգացմունքային ու պարզ տեսահոլովակ, որտեղ Սոնայի կողքին նկարահանվել է նաեւ փոքրիկ Մարին: