Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

8 պարզ վարժություն` դեմքի երիտասարդության համար

19.02.2015

Որպեսզի պահպանվի մաշկի առաձգականությունը և կանխվի կնճիռների առաջացումը, բավարար չէ օգտվել կրեմներից, դիմակներ դնել և օգտագործել այլ կոսմետիկ միջոցներ: Դեմքի համար նախատեսված պարզ վարժությունները մաշկի ձեր ամենօրյա խնամքը կդարձնեն շատ ավելի արդյունավետ:

Իսկ ժամանակ և ջանքեր այդ վարժությունները շատ չեն պահանջում: Ավելին` դրանք կատարել կարելի է ցանկացած պահի. տնային աշխատանք կատարելիս, հեռաստատեսային ծրագրեր դիտելիս և անգամ` աշխատավայրում:

Ինչպես սկսել դեմքի համար վարժությունները

Դեմքի մարզանքն սկսելուց առաջ ցանկալի է մաշկին քսել յուղոտ կրեմ և թեթև մերսում կատարել. մատների ծայրերով թեթև հարվածում ենք ճակատին, այտերին, դնչին:

Յուրաքանչյուր վարժություն անհրաժեշտ է կրկնել 5-10 անգամ: Վարժությունների կատարման ժամանակ 5 վայրկյան լարեք դեմքի մկանները, իսկ այնուհետև թուլացրեք:

Երբ ավարտեք դեմքի մարզանքը, հարկ է լվացվել գոլ, նոր պատրաստված թեյով: Նախընտրելի է կանաչ թեյը, սակայն կարելի է օգտագործել նաև սևը, սակայն այդ դեպքում այն շատ թունդ չպետք է լինի: Լվացվելու համար կարելի է օգտագործել նաև բուժիչ խոտաբույսերի թուրմ:

Օրական ընդամենը 5-7 րոպե, և դուք որոշ ժամանակ անց կտեսնեք, թե դեպի լավը որքան է փոխվել ձեր դեմքը:

Վարժություններ դեմքի համար

600x580

1. Արտաբերեք «О» հնչյունը` ուժեղ կլորացնելով շրթունքները: Այս վարժությունը կատարելիս աշխատեք ուժեղ լարել շրթունքների մկանները:

2. Լայն բացելով բերանը, աշխատեք մի քանի անգամ «հորանջել»:

3. Փակեք աչքերը և դրանք ուղղորդեք դեպի աջ, այնուհետև` ձախ և կատարեք շրջանաձև շարժումներ:

4. Մատներով բռնելով բերանի անկյունները ձգեք ներքևի շրթունքը և լարեք կզակը: Հետևեք, որ այս վարժությունը կատարելիս բերանի անկյունները չկախվեն:

5. Շրթունքներով խողովակ սարքեք և ջանադրաբար արտաբերեք «ու» հնչյունը: Այս վարժության ժամանակ շրթունքները պետք է լարված լինեն:

6. Հերթականությամբ հնարավորինս լիքը այտերը փչեք և օդը բաց թողեք:

7. Աշխատեք ներքևի շրթունքը ձգել դեպի քթի ծայրը` փորձելով հասնել դրան:

8. Աշխատեք փակել աչքերը, բայց միաժամանակ բութով և ցուցամատով պահեք կոպերը` չթողնելով, որ դրանք փակվեն:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 14248 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հագուստի 5 երանգ, որոնք հիանալի համադրվում են ջինսերի հետ

31.05.2025
Եթե սև դենիմի հետ կարելի է կրել բացարձակապես ցանկացած գույն, իսկ բեժի հետ՝ գրեթե ամեն ինչ, ապա կապույտը կարող է մեզ մտածելու տեղիք տալ։

Ինչպես ապահովել լողախցիկի կատարյալ մաքրություն

07.05.2025
Պարզ եղանակներ՝ լողախցիկը մաքուր և գրավիչ պահելու համար։

Չափազանց վաղ. ինչու են որոշ մարդկանց մազերը ճերմակում 18 տարեկանից

09.04.2025
Մելանինն այն պիգմենտն է, որից բաղկացած են մարդու մազերը: Երբ այն օրգանիզմում դադարում է արտադրվել, մազերը կորցնում են գույնը և դառնում թափանցիկ, այսինքն՝ ճերմակ։

Ինչպես տունը լցնել հաճելի բուրմունքով. 3 արդյունավետ տարբերակ

27.03.2025
Տան հոտերն անտեսանելի մոգություն են, որոնք ստեղծում են հարմարավետություն, ազդում տրամադրության վրա և տարածքը դարձնում իսկապես ձերը:

Ինչպես երկարացնել կանացի գուլպաների կյանքը. փորձարկված խորհուրդներ

05.03.2025
Սառեցնելը, խոնավացնելը և լաքով վերանորոգելն ապացուցված մեթոդներ են, որենք կօգնեն երկարացնել բարակ նեյլոնե գուլպաների կյանքը:

Ինչպես ազատվել աչքերի տակի պարկերից. շտապ օգնության ընթացակարգեր

07.02.2025
Անքուն գիշերից կամ բուռն խնջույքից հետո դուք պետք է հնարավորինս արագ կարգի բերեք ձեզ: Առաջին բանը, որը ցույց է տալիս հոգնածությունը, աչքերի տակ առաջացած պարկերն են։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-06-2025 11:15
Մի քանի կանայք մեղադրել են Ջարեդ Լետոյին սեռական ոտնձգությունների մեջ։ Air Mail-ը հոդվածը հրապարակել է ինը կանանց հետ հարցազրույց անցկացնելուց հետո, որոնք պնդում են, որ 53-ամյա դերասանն ու երաժիշտը անպատշաճ կերպով է վարվել իրենց նկատմամբ, որոնցից մի քանիսն այդ ժամանակ անչափահաս են եղել։ Կանայք պնդում են, որ նման վարքագիծը վաղուց գոյություն ունի։
09-06-2025 09:55
Շուտով նոր ֆիլմի ականատես կդառնանք, որտեղ հերթական անգամ հայ եւ ռուս աստղերը կմիավորվեն զվարճալի պատմության շուրջ։ Այս ամենի մասին են խոսում դերասաններից ոմանց ինստսգրամյան էջերում հրապարակված տեսանյութերը։ Նատալյա Բոչկարեւան, օրինակ, տեսանյութ է տեղադրել, որում հերոսուհիները, որոնց թվում է նաեւ Նատաշա Ռուդովան, զվարճանում են նկարահանման հրապարակում։ Մեկ այլ լուսանկարում դերասանուհին Հրանտ Թոխատյանի հետ է:
09-06-2025 00:13
Աշխարհի երկրորդ ռակետ Կորի Գաուֆը նվաճեց Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում ամերիկացի թենիսիստուհին մրցեց աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի հետ եւ առավելության հասավ 6:7 (5:7), 6:2, 6:4 հաշվով։
07-06-2025 10:06
Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելի աղքատ ընտանիքների երեխաներն ավելի հաճախ են բախվում կենսաբանական թերությունների, ինչպիսին է ավելի արագ ծերացումը, քան նրանց ավելի ապահովված հասակակիցները։
07-06-2025 09:15
Նորվեգիայի դատարանը բժշկին դատապարտել է 21 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց նկատմամբ բռնաբարության և սեռական բռնության համար մի գործով, որը ցնցել է սկանդինավյան երկիրը, հայտնում է BBC News-ը։ Նախկին ընդհանուր պրակտիկայի բժիշկ Առնե Բայը մեղավոր է ճանաչվել բռնաբարության և սեռական բռնության 70 դեպքով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.06.2025
Դիտվել է 405 անգամ
04.06.2025
Դիտվել է 359 անգամ
05.06.2025
Դիտվել է 332 անգամ
06.06.2025
Դիտվել է 330 անգամ
07.06.2025
Դիտվել է 217 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster