Spice Girls-ը վերամիավորվում է
16.02.2015
Երբեմնի հանրահայտ բրիտանական աղջկական Spice Girls համույթը միավորվում է: Ճիշտ է, ժամանակավոր և միայն մասնակիցներից մեկի` Ջերի Հոլիուելի հարսանիքի համար:
«Պղպեղիկները» վերջին երկու տարում առաջին անգամ միասին կերգեն: Եվ դա տեղի կունենա մայիսին` Հոլիուելի հարսանիքին, ով կյանքի իր ուղին կկապի «Ֆորմուլա-1»-ի Red Bull Racing թիմի ղեկավար Քրիստիան Հորների հետ:
«Ջերին անչափ ցանկանում է, որ այդ օրը բոլոր աղջիկներն իր հետ լինեն: Նրանցից ոմանք շատ խիտ աշխատանքային օրակարգ ունեն, այդուհանդերձ, խումբն այդ օրը կմիավորվի ողջ կազմով»,-նշել է աղբյուրը:
Հոլիուելի հարսանիքը տեղի է ունենալու Լոնդոնի արևմտյան մասում` Սիոն Պարկ Հաուսում:
Եվ եթե հարսնացուն ուրախ է, որ այդ կարևոր օրը իր ընկերուհիները կողքին են լինելու, ապա փեսացուն ուախանալու շատ պատճառներ չունի: Չէ ՞ որ, ինչպես հայտնի է, 41-ամյա Քրիստիանի ծնողները հրաժարվել են ժամանել որդու հարսանիքին: Ավագ Հորներները վրդոհված են իրենց որդու վրա, ով 14-ամյա ամուսնությունից հետո ամուսնալուծվել է կնոջից` Բևերլի Ալենից: Ընդ որում, նա կնոջից հեռացել է ընդամենը կես տարի անց այն օրից, երբ Բևերլին նրան աղջիկ է պարգևել:
Ջերի Հոլիուելն ու Քրիստիան Հորները մտերմություն են անում 2009 թվականից: 2014-ի մարտից նրանք հանդիպում են, իսկ նոյեմբերին հայտարարեցին նշանադրության մասին:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4659 անգամ
Читать на русском
|