|
Դիետան ճիշտ ընտրելու եղանակները
13.02.2015
Գիտնականները ներկայացրել են, թե ինչով պետք առաջնորդվել դիետա ընտրելիս:
Դիետայի ընտրությունը հեշտ գործ չէ: Եվ սա այն դեպքը չէ, երբ կարելի է խորհուրդ հարցնել հավատարիմ ընկերուհուց: Սննդակարգն ընտրելիս պետք է գործել առավելագույնս անհատական: Շատ բան կախված է օրգանիզմի առանձնահատկությունից, այդ թվում` հոգեբանական:
Վերջերս դիետոլոգները բացահայտել են դիետայի ընտրության կարգը: Դա կախված է նրանից, թե մարդը սննդի ընդունման առումով ո՞ր տիպին է պատկանում:
Եվ այսպես` ուտելու բոլոր սիրահարներին գիտնականները բաժանել են երեք խմբի:
Առաջին խմբում մասնագետները ներառել են նրանց, ովքեր ուտում են և ոչ մի կերպ չեն կարողանում կշտանալ: Այլ խոսքերով` մարդը կուլ է տալիս ուտելիքը, իսկ հագեցումն այդպես էլ չի գալիս: Արդյունքում՝ պարբերաբար սննդի չափից ավելի ընդունում և որպես հետևանք` ավելորդ քաշ: Երկրորդ խումբը չի դադարում ուտելիքի մասին մտածելուց` ճարպակալման գենի պատճառով:Երրորդ խումբն այն մարդիկ են, ովքեր փորձում են ուտելու միջոցով ձերբազատվեն սթրեսից և այլ բացասական հույզերից:

Որպեսզի ճիշտ ընտրվի դիետան, սկզբից պետք է որոշել, թե ո՞ր խմբին է պատկանում մարդը: Դա ապացուցվել է 75 անձանց օրինակի վրա: Համապատասխան տիպի համար Ճիշտ ընտրված դիետան մասնակիցներին օգնել է նիհարալ նզազագույն անհարմարություններով:
Առաջին խմբին (այն, որն ունի հագեցվածության խնդիր) խորհուրդ է տրվում ընդունել սպիտակուցային սնունդ: Հայտնի է, որ սպիտակուցային մթերքը (ձու, միս, թռչնամիս) թույլ է տալիս երկար ժամանակ պահպանել կուշտ լինելու զգացողությունը: Արդյունքում մարդն իրեն հարմարավետ է զգում և ավելորդ չի ուտում:
Երկրորդ խումբը (որի սննդի նկատմամբ ձգտումը պայմանավորված է ճարպակալման գենով) պետք է շաբաթը երկու անգամ սննդի կալորիականությունը կրճատի մինչև 800 կկալ: Մնացած ժամանակ կարելի է սնվել սովորական ձևով:
Երրորդ խումբն այլ ճանապարհ չունի, քան սթրեսից ազատվելու և տրամադրությունը բարձրացնելու ուրիշ եղանակ գտնելը: Հարկ է ամեն ինչ հերթով փորձել` յոգա, գրքեր, սերած զբաղմունք, շփում. միայն թե ամեն անգամ ձեռքը չգցել շոկոլադին, երբ թարմանալու կարիք է զգացվում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9091 անգամ
Читать на русском
|