Կարելի՞ է արդյոք նիհարել մրգային դիետայով
30.01.2015
Մրգերը շատ ախորժալի տեսք ունեն և քիչ կալորիականություն: Բայց արդյո՞ք դրանք անվտանգ են մարմնի կազմվածքի համար և որքանո՞վ են արդյունավետ մրգային դիետաները:
Սնվելով մրգերով դժվար է նիհարել
Դրանցում չկան սպիտակուցներ, որոնք ձեզ հագեցվածության զգացում կտան: Ցանկացած մրգի բաղադրության մեջ մտնում է ջուր, սախարոզ և բուսական բաղադրիչներ: Այն թեթև խառնուրդ է, հետևաբար դուք կարող եք մի ամբողջ բլուր միրգ ուտել և ավելորդ կալորիաներ ստանալ:
Մրգերը չպետք է փոխարինեն սովորական սննդին
Ճիշտ սննդակարգում կարևոր է թույլ չտալ գլյուկոզայի մակարդակի տատանումներ, որի շնորհիվ արյան մեջ շաքարի քանակությունը կայուն է մնում: Իսկ մրգերը հիմնականում բաղկացած են չուկտոզից՝ պարզ մոնոսախորիդ, որը ժամանակավոր բարձրացնում է շաքարի քանակությունն արյան մեջ:
Բանանը կամ խնձորը հանդարտացնում են քաղցը
Դուք ձեզ կուշտ կզգաք, սակայն դա շատ կարճ ժամանակ կտևի: Եթե խնձորը կամ խաղողը ուտեք, օրինակ, հոլանդական պանրի հետ, ապա դա կօգնի երկար ժամանակ քաղց չզգալ: Նման սնունդն առավել առողջ է, քան միայն մրգերից բաղկացած սննդակարգը:
Մրգերով դիետայի ժամանակ կարելի է նիհարել այնպես, ինչպես մյուս դիետաների դեպքում
Սակայն դրանից հետո շատ հեշտությամբ կհավաքեք ավելորդ կիլոգրամներ: Մրգային դիետայի ժամանակ օրգանիզմը չի ստանում բավական քանակությամբ սպիտակուցներ, արդյունքում ճարպերից ազատվելու փոխարեն մարդն առանց սպիտակուցի ազատվում է մկանային զանգվածից: Դրանից հետո ավելի հեշտ է գիրանալ, քանի որ մկանային զանգվածի կորուստը հանգեցնում է նյութափոխանակության դանդաղեցման:
Մրգերը պարունակում են հանքային նյութեր և վիտամիններ: Հետևաբար մրգասերները կարող են հպարտանալ հարթ մաշկով, առողջ ատամներով և եղունգներով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6018 անգամ
Читать на русском
|