Զուգընկերոջ լավ սովորությունները վարակիչ են
21.01.2015
Բրիտանացի գիտնականների անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդիկ ավելի հեշտ են հրաժարվում վատ սովորություններից (օրինակ, ծխելը, շատակերությունը) և առողջ ապրելակերպ են որդեգրում, եթե դա անում են զուգընկերոջ հետ միասին:
Գիտնականներն ուսումնասիրել են 3 722 զույգի վարքը, որոնց մասին տեղեկությունները զետեղված էին English Longitudinal Study of Ageing-ում: Հետազոտության արդյունքները, որն անց է կացրել Ջեյն Ուարդլիի ղեկավարած խումբը, հրապարակվել են JAMA Internal Medicine ամսագրում:
Պարզվել է, որ ծխող կանանց 50% կարողացել է թողնել այդ վատ սովորությունն այն դեպքում, երբ նրանց զուգընկերը նույնպես իր առջև նպատակ է դրել վերջ տալ ծխելուն: Ընդ որում, այն կանանցից, ում ամուսինը չի ծխում կամ չի պատրաստվում թողնել ծխելը, հրաժարվել են ծխախոտից համապատասխանաբար 17% և 8%:
Հետազոտության հեղինակները մարդկանց կոչ են արել մտածել իրենց ապրելակերպի մասին: Չէ՞ որ հենց վատ սովորություններն են ամենից շատ հանգեցնում քրոնիկական հիվանդություններից մահացության:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6811 անգամ
Читать на русском
|