Շատ կանայք հաճախ միևնույն հարցն են տալիս. «Կարո՞ղ եմ արդյոք մաշկից զգալ, թե ի՞նչ վիճակում է իմ մարսողական համակարգը»: Պատասխանը հստակ է` այո:
Բացի այդ` խորհուրդ կտանք անպայման հետևել մաշկին, ինչպես նաև` շեղումներ նկատելու դեպքում անմիջապես միջոցներ ձեռնարկել:
Բազմաթիվ հետազետություններ քանիցս ապացուցել են այն փոստը, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր օրգանիզմում, ազդում են մեր մաշկի կառուցվածքի փոփոխության վրա: Առանձնապես հաճախ դա տեղի է ունենում այն կանանց մոտ, ովքեր դիետաներ են պահում:
Օրգանիզմում ճարպերի պակասությո՞ւն է զգացվում: Դեմքի ու մարմնի մաշկը չորանում է, թեփոտում և ավելի գրգռված դառնում: Հնարավոր է, անգամ, ալերգիա առաջանա:
Չափից ավելի ճարպեր ու ածխաջրե՞ր են պարունակվում: Նախևառաջ ձեր դեմքը կպատվի պզուկներուվ և սև կետիկներով: Հիշենք, կան մի շարք մթերքեր, որոնք ալերգիա են առաջացնում անգամ այն մարդկանց մոտ, ովքեր այդ երևույթի հետ նախկինում երբեք չեն առնչվել: Այս խորհուրդը կօգնի նրանց, ովքեր գերադասում են մեկ բաղադրիչով դիետա պահել: Օրինակ` ուտել միայն լոլիկ: Այդպիսի մթերքներին են պատկանում կաթը, ձուն, արքայախնձորը, շոկոլադը, լոլիկը, ընկույզը, մեղրը, սունկը և ծովանթերքը:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: