Ինչպես անհետ վերացնել պիրսինգը
16.01.2015
Քթի ծակումը` պիրսինգը, մի շարք նորաձև աղջիկների մոտ լայն տարածում ունի որպես զարդարվելու եղանակ:
Իսկ եթե այդ զարդարանքը չի համապատասխանում ձեր կերպարին, դրանից կարող եք հեշտությամբ ազատվել:
Այն մասին, թե ինչպես ազատվել պիրսինգից առանց քթի վրա հետք թողնելու, խորհուրդ են տալիս բժիշկ-վիրաբույժները:
Մասնագետները նշում են, որ նման զարդարանքի հետքերը, անցքերը հիմնականում իրենք իրենց են վերաճում: Սակայն, եթե պիրսինգի անցքը մեծ է և զարդը վաղուց չի փոխվել, ապա նման դեպքերում օգտագործվում են հատուկ սպիների դեմ դեղամիջոցներ:
Պիրսինգի անցքի հետքը արագ և արդյունավետ վերանում է նաև քթի մաշկի թեթևակի մերսմամբ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5506 անգամ
Читать на русском
|