Որպեսզի գեղեցկությունը զոհեր չպահանջի, դուք պարզապես պետք է ծանոթանաք այն միջոցների բաղադրությանը, որոնք գնում և պարբերաբար օգտագործում եք:
1. Թարթիչների համարնախատեսված ներկն ավելի լավ է ընտրել առանց գրության` FIBER FREE: Թաթիչներին լրացուցիչ երկարություն և ծավալ հաղորդելու համար ներկի մեջ ավելացնում են մանրաթելեր: Վերջիններս գնդիկներ են առաջացնում, ծանրացնում հայացքը, թափվում են և, որ ամենակարևորն է, աչքի մեջ ընկնելիս կարող են աչքի թաղանթի գրգռում առաջացնել:
2. Տոնային կրեմի բաղադրության մեջ փնտրեք OIL FREE գրությունը: Այդպիսի կրեմը չի փայլում, օրվա ընթացքում գույնը չի կորցնում, և մաշկն իրեն յուղոտ չի զգում:
3. Mineral Oil(heavy and light)-ը նավթից են ստանում: Այն մաշկի վրա առաջացնում է յուղային շերտ, ինչը մաշկին խանգարում է շնչել` կլանելով թթվածինը: Փակում է ծակոտիները: Կարող է մաշկային լուրջ բորբոքումներ առաջացնել:
4. Առանց տալկի(Talc free) դիմափոշին անվտանք է, քանի որ տալկը վնասակար է և տոքսիկ: Այն ստանում են մագնեզիումի սիլիկատից: Խորհուրդ չի տրվում օգտագործել նաև երեխաների պարագայում, քանի որ կարող է թոքերի քաղցկեղի պատճառ դառնալ:
5. Tallow (animal fat). կենդանական ճարպ: Կոսմետիկայի մեջ նպաստում է բակտերիաների առաջացմանը:
6.Փնտրեք առանց պարաբենի (PARABEN FREE. butyl, ethyl, germa, methyl, propyl paraben): Դրանք կոսմետիկայում օգտագործվում են որպես կոնսերվանտներ: Առաջացնում են դերմատիտ և ալերգիա: Կարող են դառնալ կրծքի քաղցկեղի պատճառ:
8. Ժամանակակից անվտանգ կոսմետիկանչի պարունակում նաև Glycols, Glueen, Bentonite, խորհուրդ է տրվում ընտրել առանց սիլիկոնների (silicone free) կոսմետիկա: Այս նյութերն օգտագործվում են մազերի համար նախատեսված, ինչպես նաև դեկորատիվ կոսմետիկայի մեջ: Որպեսզի պաշտպանեք ձեր մազերը, շրջանցեք այն կոսմետիկ միջոցները, որտեղ սիլիկոնների պարունակությունը գերազանցում է 50%-ը:
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: