Ինչպես ստանալ ոճային կերպար ճիշտ համատեղելով գույները
30.12.2014
Կարողանալ ճիշտ համատեղել տարբեր գույները մեկ կերպարում` իսկական արվեստ է, այդպես դուք կապահովեք ձեզ անթերի տեսքը և կգրավեք շրջապատի ուշադրությունը:
Ինչպես ճիշտ համատեղել գույները և ստանալ կատարյալ կերպար.
• Պարտադիր չէ ոտքից գլուխ նույն գույների մեջ լինել, ճիշտ կլինի ավելացնել որևէ վառ գույնի դետալ` կոնտրաստային երանգի կոշիկներ կամ պայուսակ:
• Եթե ձեզ գույնը դուր է գալիս, բայց դուք կարծում եք, որ այն չի սազում ձեր դեմքին, մի տխրեք, ընտրեք այդ գույնի որևէ հագուստ ներքևի հատվածի համար` կիսաշրջազգեստ կամ շորտեր:
• Գույները համատեղելիս շատ կարևոր է չափի մեջ լինել: Ցերեկային կերպարի համար բավարարվիր 2 վառ գույներով, որպեսզի թութակի տեսք չստանաս: Երեկոյան երեկույթի ես գնալու. ավելացրու ևս մի քանի վառ բաղադրիչ:
• Միագույն` օրինակ ամբողջովին վարդագույն կամ երկնագույն, հագուստի ժամանակ ձեր կերպարը անթերի կլինի, դրա հետ կրեք չեզոք գույնի դիմահարդարում և մանիկյուր:
LADYNEWS.am
Դիտվել է 15291 անգամ
Читать на русском
|