Մարդիկ չափից դուրս կախված են ուրիշների կարծիքից
30.12.2014
Սորբոնի և Էքսեթերի համալսարանների, ինչպես նաև Ինֆորմատիկայի և ավտոմատիկայի ուղղությամբ հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի գիտնականները բացահայտել են, որ ամբոխից չառանձնանալու ցանկությունը մեզ ստիպում է սխալ որոշումներ կայացնել:
Մարդիկ ուրիշի կարծիքի վրա հիմնվում են ավելի, քան սեփական զգացողությունների: Դրան հանգեցրել է զարգացման գործընթացը, հաղորդում է The Times of Malta-ն:
Մասնագետները սոցիալական ինֆորմացիայի զարգացման մեխանիզմները հետազոտելու համար կիրառել են մաթեմատիկական մոդելներ: Պարզվել է, որ ուրիշի ազդեցության տակ ընկնելը շատ հեշտ է: Գիտնականների հետևություններն արտահայտում են անձնական և կոլեկտիվ շահերի դասական հակամարտությունը: Այդ հակամարտությունը կարող է պատճառ դառնալ նոր պայմաներին հարմարվելիս խորընդոտների առաջացման համար:
«Հոտային ինստիկտի» պատճառով շատերը կրկնօրինակում են ուրիշներին, և ոչ թե ինքնուրույն ընտրություն կատարում: Այդպիսի ռազմավարությունը հանգեցնում է ամենատարբեր փոփոխությունների նկատմամբ զգացականության նվազմանը: Դա օգտակար է շատ իրավիճակներում, օրինակ, ուրիշների կարծիքների հիման վրա ընտրում ենք հեռախոս: Սակայն, եթե անձնական համոզմունքները հակասում են ուրիշների կարծիքին, ապա խնդիրներ են առաջանում:
LADYNEWS.am Դիտվել է 7331 անգամ
Читать на русском
|