Սերենա Ուիլիամսի հերթական բարի քայլը
30.12.2014
Աշխարհի թիվ մեկ թենիսիստուհի, ամերիկուհի Սերենա Ուիլիամսը շարունակում է զբաղվել բարեգործությամբ։
Թենիսի աստղն իր «Սերենա Ուիլիամս հիմնադրամի» միջոցով դրամաշնորհ է տրամադրել «Կալիբր հիմնադրամին», որը օգնում է ԱՄՆ-ում հրազենային կրակոցից կորուստ ունեցած ընտանիքներին և համայնքներին։
«Իհարկե, շատ տխուր է, որ մարդիկ զոհվում են։ Սակայն նրանց ընտանիքները շարունակում են ապրել` իրենց հետ կրելով հարազատի կորստի վիշտը,- իր խոսքում նշել է Ուիլիամսը:-Մենք հպարտ ենք աջակցելու «Կալիբր հիմնադրամին», որը կիսում է մեր նպատակը` մեղմել մարդկանց վիշտը և կառուցել նոր ապագա»։
Նորայր Զորյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3167 անգամ
|