Եթե դուք ձեր ատամներում հայտնաբերել եք մի քանի նոր անցք, ապա դրա պատճառը կարող է լինել ձեր սիրելի սուրճը:
Ատամնաբույժ Հայդի Հակետը իր փորձից ելնելով հայտարարել է, որ սուրճը կարող է կարիեսի առաջացման պատճառ դառնալ: Նրա հիվանդներից շատերն աշխատանքային օրն անցկացնում են համակարգչի մոտ և հաճախ են խմում կաթով սուրճ: Շաքարի պարունակությունը կաթի մեջ խառնվելով թքի հետ բերանի խոռոչի բակտերիաներին օգնում է առավել ակտիվ զարգանալ: Կաթով սուրճի օգտագործումը վերջին 5-7 տարիների ընթացքում վատացրել է նրա շատ հաճախորդների ատամների վիճակը:
Կարիեսն առաջանում է հիմնականում Streptococcus mutans բակտերիաներից: Այդ բակտերիան տրոհում է շաքարն ու ածխաջրերը թթվեցնում է, ինչն էլ ավիրում է ատամի էմալը և առաջացնում կարիես: Եթե լակտոզան բերանի խոռոչում մնում է 15 րոպե, դա նորմալ է: Բայց եթե մարդ օրվա ընթացքում շատ անգամներ է խմում կաթով սուրճ, այդ դեպքում ատամների հետ կապված խնդրից դժվար է խուսափել:
Ինչպե՞ս խուսափել սուրճի հետևանքով ատամների ունեցած խնդրից:
1. Ատամնաբույժը խորհուրդ է տալիս կաթով սուրճ խմելուց հետո ջուր խմել: Դա կչեզոքացնի թթվայնությունը:
2. Որպես ջրի այլընտրանք կարելի է օգտագործել առանց շաքարի մաստակ, որը խթանում է թքարտադրությունը և իջեցնում թթվայնությունը:
3. Կաթի, մեղրի և քաղցրեղենի սիրահարներին կարիեսի դեմ պայքարելու համար խորհուրդ է տրվում բերանի խոռոչը լվանալ ֆտորով:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: