Հետաքրքրական հետազոտություն է անցկացրել բրիտանական Irwin Mitchell խոշոր և հանրահայտ իրավաբանական ընկերությունը:
Հարցում անցկացնելով 2000 ամուսնական զույգերի շրջանում Irwin Mitchell-ն առանձնացրել է այն 10 գլխավոր պատճառները, որոնց շնորհիվ անհաջող ամուսնական զույգ կազմող ծնողները չեն բաժանվում:
1. Ես չափից ավելի շատ բան կկորցնեմ:
2. Անհանգստանում եմ, թե ինչպես բաժանումը կանդրադառնա երեխաների վրա:
3. Չեմ կարող ինձ թույլ տալ հեռանալ և ապրել իմ միջոցների հաշվին:
4. Ինձ սարսափեցնում է ամուսնալուծության գործընթացը:
5. Ուզում եմ նրան ևս մի փոքր ժամանակ տալ` միչև հեռանալու որոշում ընդունելս:
6. Չեմ ցանկանում կրել ամուսնալուծվածի պիտակը:
7. Ամունուս/կնոջս փողերի պատճառով:
8. Անհանգստանում եմ, թե հետագայում ինչպես ենք շփվելու երեխաների հետ:
9. Վախենում եմ, որ այլևս ոչ մեկին չհանդիպեմ:
10. Մենք ունենք բավականին շատ համատեղ ֆինանսական շահեր:
15-04-2025 11:19 Քեյթ Բլանշեթը հայտնել է, որ «լրջորեն» մտածում է մասնագիտությունը թողնելու մասին։ Այս մասին երկու «Օսկար»-ի 55-ամյա դափնեկիրն ասել է Radio Times ամսագրին տված հարցազրույցում։ Նրա խոսքերով՝ կյանքում կան այլ ոլորտներ, որոնք կցանկանար բացահայտել. «Շատ բաներ կան, որոնցով ես ուզում եմ զբաղվել»:
15-04-2025 10:38 Գոյություն ունեն մի քանի նշաններ, որոնց միջոցով կարելի է տարբերել մարմնի պաթոլոգիական հյուծվածությունը հոգնածությունից: Ըստ մասնագետների՝ օրգանիզմի հյուծվածության նշաններից մեկը տրամադրության փոփոխություններն են, որոնք կարող են դրսևորվել մեկուսացվածությամբ, անհանգստությամբ, դեպրեսիայով: Մտահոգության առիթ պետք է լինի նաև այն հոգնածությունը, որը չի վերանում լիարժեք քնից հետո: Հյուծվածության նշան է նաև, այսպես կոչված, «ուղեղի մշուշը». մարդու համար դժվար է դառնում մտածել և դատողություններ անել, նկատվում են կենտրոնացման խնդիրներ:
15-04-2025 10:17 Ձեռքով պատրաստված Զատկի շոկոլադե ձուն, որը կշռում է ավելի քան 5 կգ և ունի 55 սմ բարձրություն, կարող է դառնալ ամենաթանկը Մեծ Բրիտանիայում, հայտնում է Express-ը։ Հարոգեյթում շոկոլադագործների և տորթերի դեկորատորների պատվերով պատրաստված Bettys Grande Զատկի ձուն պարունակում է 31000 կալորիա՝ 15 անգամ ավելի, քան կանանց համար առաջարկվող օրական ընդունումը:
15-04-2025 09:25 Նյու Ջերսիում բնակվող կինը մեղադրվում է Tinder-ի միջոցով մարդասպանին վարձելու համար, որպեսզի սպանի իր նախկին ընկերոջը՝ Ֆիլադելֆիայի ոստիկանին և նրա 19-ամյա դստերը, հայտնում է CNN-ը։ 26-ամյա Ժակլին Դիորիոն հանդիպել է մի տղամարդու հետ, ում հետ զրուցում էր ծանոթությունների Tinder հավելվածում, ով գաղտնի ինֆորմատոր էր, համաձայն Քեմդեն շրջանի քրեական բողոքի և CNN-ի կողմից ձեռք բերված դատական փաստաթղթերի:
15-04-2025 01:12 Սանկտ Պետերբուրգում Կույբիշևյան շրջանային դատարանը տնային կալանքի տակ է դրել 26-ամյա դերասանուհի Ալեքսանդրա Դրոզդովային, ով վնասվածք էր հասցրել իր սիրեկանի՝ 40-ամյա դերասան, «Ցոյ» և «Մարգարեն։ Ալեքսանդր Պուշկինի պատմությունը» ֆիլմերի աստղ Իլյա Դելի կրծքավանդակին։ Դերասանուհուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» հոդվածով։ Նա տնային կալանքի տակ կմնա մինչև հունիսի 11-ը։