Ամալ Ալամուդինը, ով վերջերս է դարձել Ջորջ Քլունի կինը, առանձնացել է իր անզուգական ճաշակով: Հենց նա էլ գլխավորել է ամենամհայիչ հայտնիների ցուցակը, որը կազմել է ամերիկացի հանրահայտ լրագրող և հեռուստամեկնաբան Բարբարա Ուոլթերսը:
36-ամյա Ամալը շրջանցել է այնպիսի աստղերի, ինչպիսիք են Սքարլեթ Յոհանսոնը, Թեյլոր Սվվֆթը և «Գահերի խաղերի» հեղինակ Ջորջ Մարտինը:
Ալամուդինն նորաձևության առաջատար ամսագրերի էջերում սկսեց հայտնվել այն բանից հետո, երբ նշանվեց Հոլիվուդի ամենահայտնի փեսացուներից մեկի` Ջորջ Քլունի հետ:
Այժմ արդեն Ամալը պաշտոնապես համարվում է իր ամուսնուց ոչ պակաս հանրահայտ: Ասենք, ժամանակին տարվա ամենահմայիչ դեմք են ճանաչվել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը, ՀԱՀ առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելան և, նույնիսկ, մայր Թերեզան:
Այս տարի ամենահմայիչ տասնյակն այսպիսի տեսք ունի.
1. Մարդու իրավունքների պաշտպանության փաստաբան Ամալ Քլուն 2. Թոք-շոուի վարող Մայքլ Ստրահան 3. «Գահերի խաղերի» հեղինակ Ջորջ Մարտին 4. Գործարար Էլոն Մասք 5. Դերասան Նիլ Պատրիկ Գարիս 6. Հեռուստահաղորդավարուհի Օպրա Ուինֆրի 7. Միլիարդատեր Դևիդ Կոխ 8. Երգչուհի Թեյլոր Սվիֆթ 9. Կոմիկ դերասանուհի և հաղորդավարուհի Չելսի Հենդլեր 10. Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոն:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը:
24-07-2026 11:06 Գիտնականները մշակել են դդմի թափոնների հիման վրա ստեղծված կենսաքայքայվող սննդի փաթեթավորում, որը ոչ միայն չի զիջում պլաստիկին, այլև ավելի արդյունավետ է կանխում բորբոսի առաջացումը։ Նման փաթեթավորման մեջ լոլիկը թարմ է մնացել երկու անգամ ավելի երկար։ Հետազոտությունը հրապարակվել է Food Research International ամսագրում։
24-07-2026 01:21 «Ոդիսականը» հազիվ է թողարկվել, երբ սկսվել են առաջին խնդիրները։ Դերասանուհի Շարլիզ Թերոնը սկանդալի մեջ հայտնվել Մեթ Դեյմոնի արտաքին տեսքի վերաբերյալ մեկնաբանություններ անելուց և նրա երկրպագուների կողմից բացասական արձագանք ստանալուց հետո, որոնք նրա խոսքերը համարեցին անտեղի։ Ֆիլմում Դեյմոնը խաղում է գլխավոր հերոսի՝ Ոդիսևսի դերը, իսկ Թերոնը՝ նիմփա Կալիպսոյի դերը, որի հետ, ըստ սյուժեի, նա հայտնվում է կղզում իր ճանապարհորդության ընթացքում։ Լրագրողների հետ Մեթի մասին քննարկելիս նա մեկնաբանություններ է արել, որոնք հանրային վեճ են առաջացրել. Թերոնը չափազանց հիացած էր նրա «անհավանական» մարմնի կազմությամբ։
24-07-2026 00:32 Վերջերս՝ 2020 թվականին, բոլորը զարմացած էին Հորդանանի արքայադուստր Ռայայի հեքիաթային պատմությամբ, որը կարող էր տեղի ունենալ միայն «Ալադին» կամ «Ռապունցել» ֆիլմերում: Թագավորական անձը այն ժամանակ ամուսնացավ ոչ թե արիստոկրատական արմատներ ունեցող ժառանգորդի, այլ բոլորովին սովորական երիտասարդի հետ: Նրա ընտրյալը լրագրող Նեդ Դոնովանն էր՝ հայտնի բրիտանացի գրող Ռոալդ Դալի թոռը: Սակայն նրանց հարաբերությունները բոլորովին այլ ընթացք ստացան, քան սպասվում էր. զույգը գաղտնի ամուսնալուծվել է մի քանի տարի առաջ, իսկ Իդենն արդեն իսկ երկրորդ անգամ էր ամուսնացել: Այս անգամ Նեդի ընտրությունը կանգ է առել TikTok բլոգեր և սննդաբան Մեգան Թոմլինի վրա:
24-07-2026 00:04 29-ամյա Հեյլի Բիբերը դարձել է Miu Miu-ի նոր աշուն/ձմեռ 2026/2027 գովազդային արշավի աստղերից մեկը: Hypebae-ի փոխանցմամբ՝ մոդելի և Rhode-ի հիմնադիրի նկարահանումներին մասնակցում է նաև չինացի մոդել Սյաո Վեն Ջուի հետ միասին: