Ամերիկացի գիտնականների հետազություններից պարզվել է, որ «անգլիական» նախաճաշը կարող է ձեզ պաշտպանել ավելորդ քաշից:
Միսսուրի համալսարանի գիտնականներն ապացուցել են. ավանդական անգլիական նախաճաշը կարող է պաշտպանել ավելորդ քաշ հավաքելուց և լավ միջոց է ճարպակալումը կանխելու համար: Հարցն այն է, որ սննդի առաջին ընդունումը` բաղկացած նրբերշիկներից, խոզապուխտից, լոբուց և ձվից, հարուստ է սպիտակուցներով, ինչը մեծացնում է ուղեղում դոպամին հորմոնի մակարդակը: Վերջինս պատասխանատու է նաև բարձր տրամադրության համար և կարգավորում է ախորժակը:
Արձանագրվել է, որ մարդիկ, ովքեր չեն նախաճաշում կամ ընդունում են «սխալ» նախաճաշ, օրվա ընթացքում զգում են ուտելիքի նկատմամբ ուժեղացած ձգտում և ավելի շատ սնունդ են օգտագործում: Բանն այն է, որ այդ մարդկանց մոտ դոպամինի մակարդակը նվազում է, և սննդի միջացով նրանք փորձում են լրացնել այդ պակասն ու բարձրացնել տրամադրությունը: Արդյունքում չափից ավելի շատ են ուտում, և նրանց մոտ ավելորդ քաշ է առաջանում:
Իրենց հետազոտությունն ամերիկացի գիտնականներն անցկացրել են դեռահասների շրջանում: Հաստատվել է, որ այն մասնակիցները, ովքեր չէին նախաճաշում, ճարպակալման ավելի էին հակված: Այն դեպքում, երբ սպիտակուցներով հարուստ անգլիական նախաճաշ ընդունողներն այդ օրը հազվադեպ են շատակերություն արել և սննդի նկատմամբ ուժգին ձգտում չեն ունեցել:
Մի զլացեք մի փոքր վաղ արթնանալ և ճիշտ նախաճաշել, իսկ եթե, այնուամենայնիվ, չեք հասցնում, ուտելիքը ձեզ հետ վերցրեք:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: