Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Լավագույն տաբատները` ձեր կազմվածքի համար

01.12.2014

Եթե դուք գերադասում եք շրջազգեստները և կիսաշրջազգեստները միայն նրա համար, որ հազվադեպ եք գտնում համապատասխան տաբատ, ապա, ամենայն հավանականությամբ, դուք անհրաժեշտ ուղղությամբ չեք իրականացնում ձեր որոնումները: Ստորև կարող եք ծանոթանալ, թե ինչպես ընտրել կատարյալ տաբատ` հենց ձեր կազմվածքի համար:

Մի քանի պարզ հուշումների շնորհիվ դուք զգալիորեն հեշտ կկարողանաք ձեր կազմվածքին համապատասխան տաբատ ընդրել: Նախընտրում եք ջինսեր, թե դասական մոդելներ, մենք կհուշենք, թե ինչպես ընտրել լավագույն տարբերակը:

Նրբագեղ կանանց համար

600x580

Եթե դուք աչքի չեք ընկնում մեծ չափերով, կիպ ջինսերը կամ տաբատը ձեզ թույլ կտան ավելի բարձրահասակ երևալ: Իհարկե, ազդեցությունն ավելի մեծ կլինի, եթե դրանք հագնեք բարձրակրունկ կոշիկների հետ: Խուսափեք կարճ մոդելներից և ընտրեք վառ գույններ: Չեզոք գույները ձեզ շահեկան չեն:

Հրաշալի կնայվեն մինչև կոշիկները հասնող խողովակ-տաբատները, սակայն այն դեպքում, եթե կրում եք բարձր տակերով կամ բաձրակրունկ կոշիկ:

Բարձրահասակ կանանց համար

600x580

Բարձրահասակ կանանց ավելի շատ սազում է ուղղաձիգ ձևվածքի տաբատները: Ձեր վրա լավ կնայվեն նաև նեղ ջինսերը, չնայած` լայնափողք տաբատներն էլ չեն խանգարի: Տաբատները պետք է լինեն երկար և հասնեն մինչև կրունկները:

Ընդգծված կառուցվածքով կանայք

600x580

Լայնացող տաբատները հրաշալի կերպով կհավասարակշռեն ավազի ժամացույցի նման կազմվածքի կորությունները: Լայն վարտիքները ձեզ ավելի շատ կսազեն, քան նեղերը: Ինչ վերաբերում է ջինսերին, ապա ընտրեք բարձրադիր ետին գծով մոդելներ: Նաև` ջինսերը պետք է կրեք գոտիով, որը չի խանգարի նաև դասական տաբատին: Շատ լայն տաբատները կօգնեն տեսողականորեն բարձրացնել հասակը:

Տղայական կառուցվածքով կանանց համար

600x580

Եթե ձեր մարմինը կորություններից զուրկ է, ընտրեք նեղ իրանով տաբատներ: Կսազի նաև իրանի բարձրադիր գիծը: Ձեզ համար ընտրեք մեկ-երկու պարկանման, ինչպես նաև տղամարդու ձևվածքի ջինսեր: Ընտրեք մեծ վրայից դրված ետին գրպաններով մոդելներ, որոնք տեսողականորեն ծավալ կհաղորդեն ձեր կոնքերին:

Տանձաձև կազմվածքով կանանց համար

600x580

Ներքև ընկած շղթամասով տաբատները ոչ բոլոր կանանց են սազում, սակայն ձեր վրա այն բավականին լավ կնայվի: Ներքևում նեղացող տաբատները նույնպես լավ համապատասխանում են այդպիսի կազմվածքին, ինչպես նաև` ուղիղներ: Հեռու մնացեք լայն մոդելներից, քանի որ դրանք ուշադրություն են հրավիրում կոնքերի վրա:

Փորիկով կանանց համար

600x580

Եթե դուք ցանկանում եք, որ ձեր ձորիկն աննկատ մնա, ուշադրություն դարձրեք միջին բարձրության իրան և լայն գոտի ունեցող տաբատներին: Կարող եք ընտրել նաև ուղիղ կամ լայնացող տաբատներ` կախված ձեր զգեստապահարանի մնացած պարունակությունից:

Լայն կոնքերով կանանց համար

600x580

Եթե դուք լայն կոնքերի պատճառով դժվարություն ունեք տաբատ ընտրելու, կենտրոնացեք իրանի վրա: Ամենալավը կնայվեն ուղիղ տաբատները: Գտեք ջինսեր, որոնք ձևված են բացառապես ուղիղ` կոնքերի գծից սկսած:

Խոշոր կազմվածքով կանանց համար

600x580

Խոշոր կանանց հրաշալի կերպով սազում են լայն տաբատները: Կատարյալ տարբերակն ուղղահայաց գծերով տաբատներն են: Առջևից ուղիղ տաբատները կարող են ձեզ սազել, սակայն ընտրեք լայն մոդելները և խուսափեք իրանի ու կոնքերի հատվածում նեղացող օրինակներից:

Երկար իրանով կանանց համար

600x580

Երկար իրանը կարող է խնդիրներ ստեղծել, այդ իսկ պատճառով ընտրեք իրանի բարձրադիր գծով մոդելներ: Նախընտրությունը տվեք ռեզինով տաբատներին, սակայն խուսափեք ձգվող կտորներից: Նեղ ջինսերը կարող են բավականին արագ կորցնել իրենց ձևը, ինչը կվնասի ձեր կերպարին:

Սպորտային կազմվածքով կանանց համար

600x580

Եթե դուք մկանուտ եք, այդ թվում` կոնքերի հատվածում, նեղ ջինսերը կլինեն ոչ ամենալավ ընտրությունը: Նախընտրությունը տվեք ավելի ազատ մոդելներին: Լավ կարող են նայվել լայն սպորտային տաբատները: Ընտրեք լավ ձևված լայն տաբատներ կամ ուղիղ մոդելներ, որոնք ոչ կիպ են նստում ձեր վրա:

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

Դիտվել է 26792 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 771 անգամ
29.04.2024
Դիտվել է 725 անգամ
30.04.2024
Դիտվել է 262 անգամ
03.05.2024
Դիտվել է 137 անգամ
04.05.2024
Դիտվել է 94 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster