«Միսիս աշխարհ-2014» տիտղոսը շնորհվել է Բելառուսի գեղեցկուհուն
21.11.2014
Աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կին ճանաչվել է Բելառուսը ներկայացնող Մարինա Ալեքեսչիկը:
Մրցույթին մասնակցում են ամուսնացած երիտասարդ կանայք, որպես կանոն` երեխաների մայրեր, ովքեր նաև աշխույժ մասնակցություն ունեն իրենց երկրի քաղաքական և հասարակական կյանքում, ինչպես նաև բարեգործական գործունեություն են ծավալում:
Ինչպես հաղորդել է մրցույթի հաղորդավարը, Ալեքսեյչիկն ամուսնացել է չորս տարի առաջ: Այժմ նա աշխատում է հեռուստատեսությունում և հանդես գալիս բեմերում` որպես երգչուհի:
2014 թվականի պատվավոր այս տիտղոսը վիճարկելու համար ամերիկյան Մերիլենդ էին ժամանել 35 թեկնածուներ: Մրցույթը տևել է 8 օր, որի ընթացքում մասնակիցները ցուցադրել են ոչ միայն իրենց արտաքինը, այլ նաև իրենց հմտությունները ինչպես պարերում, այնպես էլ խոհանոցում: Այս անգամ եզրափակիչ դուրս են եկել ոչ թե 10, այլ 11 թեկնածու: 11 լավագույնների թվում ընդգրկվել են նաև երկու ռուս մասնակիցներ:
«Միսիս աշխարհ» մրցույթն անցկացվում է 1985 թվականից: Գալիք տարի այն կանցկացվի Չինաստանում:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4738 անգամ
Читать на русском
|