Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Բանավեճ` ղեկավարի հետ. անվտանգության կանոններն աշխատավայրում

06.11.2014

Մի անցեք փողոցը կարմիր լույսի տակ, մի խմեք չեռացրած ջուր, ընկերուհու հարցին՝ «արդյո՞ք ես գիրացել եմ»՝ վստահաբար պատասխանեք «ոչ», որպեսզի համահունչ ապրեք ներկայիս կյանքի հետ: Ղեկավարի հետ չվիճելը նույնպես այդ շարքի կանոններից է:

Սակայն ինչպե՞ս վարվել, եթե դուք ոչ միայն առարկում եք, այլև պետք է պաշտպանեք ձեր դրիքորոշումը: Մարտավարության ընտրությունը կախված է նրանից, թե ինչ խառնվածքի ղեկավար է ձեր առջև:

Որոշ աշխատակիցներ ոչ մի դեպքում չեն առարկում ղեկավարությանը, մտավախություն ունենալով վնասել կարիերային, մյուսները միշտ իրենցն են պնդում, գտնելով, որ բանավեճի մեջ է ծնվում ճշմարտությունը, բացի այդ` դա դրական ազդեցություն է ունենում առաջխաղացման վրա:

Ղեկավարության հետ բանավիճելիս պահպանեք անվտանգության կանոնները: Ընտրելով բանավեճի մարտավարություն, նկատի ունեցեք ղեկավարի անհատական առանձնահատկությունները:

Եթե ղեկավարը բռնակալ է, խիստ և ավտորիտար, ապա նա չի ընդունի որևէ առարկություն: Բանավիճելն ու ինչ-որ բան փորձել ապացուցելն անօգուտ է: Ամենահիմնավոր փոստարկները կփշրվեն՝ բախվելով երկաթ-բետոնե ինքնավստահությանը: Նա հրամաններ է տալիս, իսկ ենթակաների խնդիրը դրանց կատարելն է: Այդպիսին են նրա կանոնները և փոխել դրանք նա չի պատրաստվում: Արդյունավետ երկխոսություն դժվար, թե ստացվի: Մի շարք աշխատակիցներ, վտանգելով իրենց, ոչ թե հակաճառում, այլ վարվում են այնպես, ինչպես իրենք են ճիշտ գտնում: Այս քաղաքականությունը երբեմն տալիս է իր օգուտները, սակայն, եթե սխալ թույլ տաք, ապա ղեկավարի ցասումը ահավոր կլինի:

Եթե ղեկավարը լավ մասնագետ է

Նա հանգամանալի խորանում է մանրամասների մեջ, գտնում է, որ մանրուքներ չեն լինում, և ենթականերից պահանջում է նույնը: Որպեսզի ապացուցեք ձեր ճշմարտացիությունը, զինվեք տրամաբանությամբ և փաստարկներով: Զգացմունքները գործին չեն օգնի: Ներկայացրեք եզրահանգումներ, որոնք հիմնված են փաստարկների վրա, հիմնավորեք տրամաբանորեն և հստակ: Եվ ոչ մի կասկած ու անինքնավստահություն:

Կարիերիստ է

Ղեկավարը կարող է անիրազեկ լինել ինչ-ինչ հարցերում, սակայն նա քայլում է կարիերայի աստիճաններով կամ «վերևներից» աջակցություն ունենալով, կամ շնորհիվ իր առաջ մղվով բնավորության: Ձևականությունների մեջ նա անգերազանցելի է: Միշտ կգտնի այն թույլ օղակը, որի վրա կբարդի իր սխալներն ու բացթողումները:
Այսպիսի կերպարի հետ նույնպես բանավիճելը թանկ է նստում: Երբեք ուրիշների ներկայությամբ նրան մի հակաճառեք, նա կհիշի և չի ների, հարկապես, եթե դուք ճիշտ լինեք: Սակայն առանձնազրույցների ժամանակ նույնպես եղեք չափազանց քաղաքավարի` հավուր պատշաճի գնահատելով նրա իմաստությունն ու հեռատեսությունը: Խիստ մի բանավիճեք, ձեր եզրահանգումները ներկայացրեք շատ հստակ: Միաժամանակ պատրաստ եղեք, որ շուտով այդ գաղափարը ձերը չի լինելու:

Խարիզմատիկ անձնավորություն է

Հմայիչ և աշխույժ է, կարողանում է իր հետևից տանել ուրիշներին: Նա գաղափարների հրաբուխ է, կայացնում է ոչ ստանդարտ որոշումներ: Սակայն տեսնելով պատկերն ամբողջության մեջ, նա մանրուքները բաց է թողնում, նրան մանրամասները չեն հետաքրքրում: Ընդհանուր առմամբ այդպիսի ղեկավարները լավ են տրամադրված ենթակաների հանդեպ և բաց են ինչ-ինչ քննարկումների համար, նույնիսկ` խմբային ձևաչափով: Նրանց հետ բանավիճելիս չարժե խորանալ մանրամասների մեջ, ուշադրությունը սևեռել մանրուքներին: Գլխավորը` ընդհանուր գաղափարն է, զգացմունքայնությունը խրախուսվում է:

Ժողովրդավար է

Այս տեսակի ղեկավարն ունի ենթականերին լսելու ունակություն, նա, իրոք, կարող է կարծել, որ բանավեճի մեջ է ծնվում ճշմարտությունը: Սակայն իր ողջ ժողովրդավարությամբ թույլ չի տա, որ իր հետ վիճեն գործին չվերաբերող թեմաներով: Նա ժողովրդավար է, սակայն ոչ հիմար: Վեճը պետք է, եթե ի նպաստ գործի է: Իսկ ինքնահաստատվել կարելի է նաև այլ կերպ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 7098 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 662 անգամ
15.05.2024
Դիտվել է 186 անգամ
17.05.2024
Դիտվել է 134 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster