Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Կիտրոնի օգտագործման 7 եղանակ կոսմետիկ նպատակներով

28.10.2014

Կիտրոնը ոչ միայն հրաշալի համ ունի, որը հաճախ օգտագործվում է կուլինարիայում, այլ նաև լավ հայտնի է առողջության և գեղեցկության համար իր օգտակար հատկություններով:

Այս ցիտրուսային միրգն ունի ամրացնող և ախտահարիչ ազդեցություն, ինչպես նաև բնական սպիտակեցնող է, պարունակում է C վիտամին, հակաօքսիդանտներ և այլ միացություններ, որոնք կարգավորում են թթվայնության աստիճանը և նպաստում ճարպերի հետացմանը:

Կիտրոնն օգտակար է մաշկի համար

600x580

Կիտրոնը լավ օգնական է մաշկի համար, հատկապես, եթե ունեք յուղոտ մաշկ: Այս մթերքն իր սոսնձող հատկությամբ նպաստում է ավելորդ ճարպերի հեռացմանը և զգալիորեն լավացնում մաշկի արտաքին տեսքը: Դրա համար ընդամենը պետք է քամել մի փոքր կիտրոնի հյութ և այն բամբակե թրջոցի միջոցով քսել դեմքի մաշկին: Շատ կարևոր է ի նկատի ունենալ, որ կիտրոնը պետք է օգտագործել քնից անմիջապես առաջ և ոչ մի դեպքում չենթարկվել արևի ճառագայթների ազդեցությանը, քանի որ դա կարող է ալերգիկ դրսևորումների և կետիկների առաջացման հանգեցնել: Նույնիսկ լիմոնի «կոսմետիկա» ընդունելու հաջորդն օրը խորհուրդ է տրվում օգտագործել արևապաշտպան կրեմ:

Սկրաբ` շրթունքների համար

600x580

Կան բազմաթիվ գործոններ, որոնք բացասաբար են ազդում առողջության, այդ թվում` շրթունքների արտաքին տեսքի վրա: Արդյունքում դրանք դառնում են չոր, ճաքճքում են...Որպեսզի մեկընդմիշտ ազատվեք այդ խնդրից, լավագույն տարբերակ կլինի, եթե քնից առաջ մի փոքր կիտրոնի հյութ քսեք շրթունքներին: Դուք դեպի լավը փոփոխություն կզգաք առաջին իսկ օգտագործումից հետո, քանի որ կիտրոնը նպաստում է մաշկի խոնավացմանը և մահացած բջիջների հեռացմանը:

Մազերի գույնի բացում կիտրոնի հյութի միջոցով

600x580

Սա կոսմետիկայի ոլորտում կիտրոնի առավել հայտնի հատկություններից մեկն է և, ի դեպ, վատ արդյունքներ չի տալիս: Որպեսզի մազերի գույնը բացվի և ստացվի «վառված» վարսերի տպավորություն, պետք է կիտրոնի հյութը քսել մազերին և դուրս գալ արևի տակ: Արևի ճառագայթների հետ շփվելով, կիտրոնը ունակ է բացել ձեր մազերի գույնը, հաղորդելով դրանց հաճելի ոսկեգույն երանգ: Արդյունքի հասնելու համար կիտրոնը պետք է կիրառել առնվազն շաբաթական մեկ անգամ:

Պայքար «սև կետերի» դեմ

600x580

Ինչպես արդեն ասվել է, կիտրոնն ունի կպցնող հատկություն և թողնում է հակաբակտերիալ ազդեցություն, այդ իսկ պատճառով այն հնարավորություն է տալիս չեզոքացնել ավելորդ ճարպը և, այպես կոչցած, մաշկային յուղերը, որոնք հավաքվում են ծակոտիների մեջ: Կիտրոնը փորձված զինակից է սև կետիկների դեմ պայքարում, որոնք դեմքի մաշկը դարձնում են այնքան անհրապույր: Այն օգնում է ազատվել տոքսիններից և հիմնովին մաքրում մաշկը: Կիտրոնի կտորով շփեք մաշկի խնդրահարույց հատվածը, թողեք ազդի 10 րոպե, ապա լվացեք սառը ջրով: Այս արարողակարգը նույնպես նպատակահարմար է կատարել երեկոյան ժամերին, և հիշեք, որ արևի տակ դուրս գալ խորհուրդ չի տրվում:

Մաշկի այլ անկատարություններ

Արևի ազդեցությունը, հիվանդությունը, սնունդը և շատ այլ փաստարկներ կարող են մաշկի վրա առաջացնել ամենատարբեր կետիկներ, որոնք կարող են հաղորդել, մեղմ ասած, ոչ էսթետիկական տեսք: Այդ խնդրից ազատվելու, կետերի առաջացումը կանխելու շատ ատդյունավետ միջոց է կիտրոնի հյութը: Վերջինս պետք է քսել խնդրահարույց հատվածներին, պահել 15 րոպե, ապա լվանալ սառը ջրով: Հիշում ենք, որ ինչպես նախորդ դեպքերում, ընթացակարգը պետք է իրականացնել երեկոյան կամ գիշերը, քանի որ արևը կարող է ուղեկից հետևանքներ ունենալ:

Եղունգների ամրացում և սպիտակեցում

600x580

Ամենատարբեր քիմիական միջոցների օգտագործումը, տնային գործերը և բազմաթիվ վատ սովորությունները կարող են հանգեցնել նրան, որ ձեր եղունգները կարող են ստանալ դեղին կամ դարչնագույն երանգ, թուլանալ կամ սկսել կոտրվել: Կիտրոնն այստեղ էլ լավագուն օգնականն է, այն նպաստում է եղունգների ամրացմանը, միաժամանակ կանխում դրանց վրա կետերի առաջացմանը: Նման արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է խառնել երկու ճաշի գդալ զեյթունի ձեթը կիտրոնի հյութի փոքր քանակի հետ և խառնուրդը քսել եղունգներին:

Թևատակերի համար

600x580

Կիտրոնը օգտագործվում է նաև թևատակերի մաշկի խնամքի համար: Նախ, այն աշխատում է որպես բնական դեզադորանտ, երկրորդ` այն սպիտակեցնում է մաշկը, որն այդ շրջանում հակված է մգանալու: Լիմոնի թթուն սպանում է բակտերիաները, որոնք վատ հոտի պատճառ են դառնում, և առանձնահատուկ դեպքերում կարելի է այն օգտագործել որպես դեզադորանտ: Որպեսզի թևատակերի մաշկը սպտակեցվի, խորհուրդ է տրվում խառնել կիտրոնի հյութը վարսակի ալյուրի և մի փոքր մեղրի հետ, ստացված խառնուրդը քսել թևատակերի շրջանում և թողնել մեկ ժամ:

 

Պատրաստեց` Լիլիթ Պետրոսյանը

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 26458 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հագուստի 5 երանգ, որոնք հիանալի համադրվում են ջինսերի հետ

31.05.2025
Եթե սև դենիմի հետ կարելի է կրել բացարձակապես ցանկացած գույն, իսկ բեժի հետ՝ գրեթե ամեն ինչ, ապա կապույտը կարող է մեզ մտածելու տեղիք տալ։

Ինչպես ապահովել լողախցիկի կատարյալ մաքրություն

07.05.2025
Պարզ եղանակներ՝ լողախցիկը մաքուր և գրավիչ պահելու համար։

Չափազանց վաղ. ինչու են որոշ մարդկանց մազերը ճերմակում 18 տարեկանից

09.04.2025
Մելանինն այն պիգմենտն է, որից բաղկացած են մարդու մազերը: Երբ այն օրգանիզմում դադարում է արտադրվել, մազերը կորցնում են գույնը և դառնում թափանցիկ, այսինքն՝ ճերմակ։

Ինչպես տունը լցնել հաճելի բուրմունքով. 3 արդյունավետ տարբերակ

27.03.2025
Տան հոտերն անտեսանելի մոգություն են, որոնք ստեղծում են հարմարավետություն, ազդում տրամադրության վրա և տարածքը դարձնում իսկապես ձերը:

Ինչպես երկարացնել կանացի գուլպաների կյանքը. փորձարկված խորհուրդներ

05.03.2025
Սառեցնելը, խոնավացնելը և լաքով վերանորոգելն ապացուցված մեթոդներ են, որենք կօգնեն երկարացնել բարակ նեյլոնե գուլպաների կյանքը:

Ինչպես ազատվել աչքերի տակի պարկերից. շտապ օգնության ընթացակարգեր

07.02.2025
Անքուն գիշերից կամ բուռն խնջույքից հետո դուք պետք է հնարավորինս արագ կարգի բերեք ձեզ: Առաջին բանը, որը ցույց է տալիս հոգնածությունը, աչքերի տակ առաջացած պարկերն են։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-06-2025 10:22
Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության ֆոնին, առցանց քննարկման թեմա է դարձել Իրանի վերջին շահ Մոհամմեդ Ռեզա Փահլավիի թոռնուհու՝ Իման Փահլավիի հարսանիքը: Օրերս 31-ամյա Իմանն ամուսնացել է իր ընկերոջ՝ Բրեդլի Շերմանի հետ, ով հրեական ծագում ունեցող ամերիկացի գործարար է, Matternet ընկերության գործընկերության ղեկավարը, որը զբաղվում է անօդաչու թռչող սարքերի առևտրային առաքմամբ:
16-06-2025 10:16
Եթե կինը գիշերը քնում է լամպի լույսի տակ, ապա այդ լույսն օրգանիզմում կարող են «արթնացնել» կրծքի քաղցկեղի բջիջները, հայտնում է The Times of India-ն: Լույսի պատճառով մելատոնինի հորմոնը դադարում է արտադրվել: Սովորաբար հորմոնի բարձր խտությունը «քնեցնում» է քաղցկեղի բջիջները և անջատում ուռուցքի առաջացման հիմնական մեխանիզմները:
16-06-2025 10:11
Նոր հետազոտության համաձայն՝ ամուր ընտանեկան կապերը լավագույն միջոցներից մեկն են գիշերը երեխայի լավ քնելուն օգնելու համար։ Հետազոտողները հավաստիացնում են, որ երեխաներն մեծ հավանականությամբ ավելի երկար կքնեն, եթե նրանց տանը տիրում են ընտանեկան լավ հարաբերություններ եւ ծնողները շատ են տարված իրենց գործով։ Այնպիսի բաներ, ինչպիսին համատեղ ընթրիքն է եւ հարեւանությամբ տեղի ունեցող միջոցառումերին մասնակցությունը, կապված են եղել քնի տեւողության ավելացման հետ։
16-06-2025 09:56
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է մեկ աստիճան եւ 48-րդն է։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։
16-06-2025 06:19
60-ամյա Մոնիկա Բելուչին հանրության առջև դուրս եկել իր սիրեցյալի՝ 66-ամյա Թիմ Բարթոնի հետ։ Դերասանուհին և ռեժիսորը մասնակցել է Սիցիլիայի Տաորմինա քաղաքում անցկացվող իտալական կինոփառատոնին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.06.2025
Դիտվել է 539 անգամ
12.06.2025
Դիտվել է 485 անգամ
13.06.2025
Դիտվել է 360 անգամ
16.06.2025
Դիտվել է 351 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster