Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ են երջանիկ զույգերն առանձին քնում

17.10.2014

Երևակայության մեջ կառուցելով երջանիկ ամուսնական կյանքը, մենք, որպես կանոն, պատկերացնում ենք, որ քնում և արթնանում ենք սիրելիի հետ գրկախառնված (հազիվ թե ներդաշնակ միությունը ենթադրում է պահարան` երկու մահճակալների միջև): Այդուհանդերձ, գիտնականները շտապում են հորդորել մեզ փոխել մեր համոզմունքները. եթե ցանկանում եք, որ ձեր հարաբերությունները երկարատև լինեն, ստիպված եք առանձին քնել:


Բրիտանացի փորձագետների հետազոտությունների համաձայն` տարբեր սենյակներում անցկացված գիշերը բարենպաստ է անդրադառնում զուգերի հարաբերությունների վրա, նպաստում աշխատունակության բարձրացմանը:

Բացի այդ մասնագետները գտնում են, որ, եթե զուգընկերները զգում են սեռական ցանկության նվազում, ապա արժե, որ նրանք միառժամանակ առանձին քնեն, որպեսզի կրքերին վերադարձնեն նախկին ուժգնությունը:

Նշված կապը հոգեբանները նախևառաջ բացատրում են նրանով, որ մեզանից յուրաքանչյուրն ունի անձնական տարածության կարիք, որը նվազագույնը կազմում է 80 սանտիմետր. այն զգալիորեն փոքրանում է, եթե ձեզ հետ քնում է ձեր տղամարդը:

Երկրորդ` շատ զույգեր բախվում են այնպիսի խնդրի առջև, ինչպիսին խռռացնելն է. զուգընկերները լավ չեն քնում, մեծանում է գրգռվածությունը:

Խնդրի երրորդ կողմը էսթետիկական է. արթնանալուց անմիջապես հետո մեզանից քչերի տեսքն է լինում «5+»-ի, դրա համար մի քանի րոպե է անհրաժեշտ, որպեսզի մեզ կարգի բերենք:

Այսպիսով` միֆը, որ առանձին քնում են միայն այն զույգերը, որոնց մոտ ճգնաժամ է, վերջնականապես հերքված է:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13505 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 տարբերություն կանանց և տղամարդկանց հոգեբանության միջև

20.03.2025
Իհարկե, անհնար է առանձնացնել զուտ տղամարդկային կամ կանացի վարքագծով մարդու։ Այնուամենայնիվ, հնարավոր է բացահայտել հատկանիշներ, որոնք ավելի բնորոշ են որոշակի սեռի ներկայացուցիչներին:

Ինչու են «որովայնում թիթեռնիկները» «փախիր» ազդանշան, այլ ոչ թե սիրո

11.02.2025
Հանդիպե՞լ եք մի մարդու, ով ձեր սիրտին ստիպում է կատաղի բաբախել, իսկ որովայնում՝ թիթեռնիկներին թրթռալ:  Իսկ եթե այդ «թիթեռնիկները» ամենևին էլ սիրո ազդարար չեն, այլ տագնապի՞։

Ինչպես մոռանալ մարդուն. օգտակար խորհուրդներ հոգեբանից

30.01.2025
Սերտ հարաբերությունները թողնում են բազմաթիվ զգացմունքային կապեր և հիշողություններ, որոնք չեն կարող ամբողջությամբ ջնջվել հիշողությունից:

Ինչու ենք մենք վառ և հուզիչ երազներ տեսնում. հոգեբանների բացատրությունը

15.01.2025
Եթե մարդը հաճախ է վառ և հուզիչ երազներ տեսնում, դա կարող է վկայել բարձր հոգեհուզական սթրեսի և, նույնիսկ, որոշ հիվանդությունների մասին:

7 իմաստուն ճշմարտություն, որոնց մենք հանգում ենք հասուն տարիքում

27.12.2024
Ոմանք 40-ամյակը համարում են վերջի սկիզբ: Նրանք վախենում են ապագայից, կառչում չսիրած աշխատանքից և սկսում ակտիվորեն քննադատել «երիտասարդությանը»։

Կենդանակերպի բոլոր 12 նշանների բնավորության լավագույն և վատագույն գծերը

11.12.2024
Մարդկանց հետաքրքիր է պարզել, թե արդյոք կենդանակերպի նշանների և նրանց իրական ներկայացուցիչների բնութագրերը համընկնո՞ւմ են: Ստուգել կենդանակերպի նշանների համատեղելիությունը սիրելիի հետ հարաբերություններում։ Եվ վերջապես պարզել, թե ինչ է իրենց սպասվում ապագայում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-04-2025 10:20
Մեծ Բրիտանիայում առաջին կինը երեխա է ունեցել արգանդի փոխպատվաստումից հետո։ Բրիտանուհի Գրեյս Դեւիդսոնը սեփական արգանդ չուներ, եւ այնուամենայնիվ, նա մայր դարձավ։ Նրա հարազատ քույրը՝ Էմին, դարձավ արգանդի դոնոր. երկու տարի առաջ վիրաբույժները կանանց ենթարկել էին օրգանի փոխպատվաստման բարդ վիրահատության:
09-04-2025 09:37
Որոշ մթերքներ կարող են թեթևացնել գլխացավը: Ըստ սննդաբանների՝ գլխացավը կարող է առաջանալ նաև սովից՝ գլյուկոզայի պակասի պատճառով, այդ դեպքում կօգնեն ածխաջրերով հարուստ մթերքները։ Եթե երկաթի պակասի պատճառով է գլխացավ առաջանում, ապա պետք է սննդակարգ մտցնել միս։ Եթե գլխացավն առաջացել է ուղեղի անոթային խցանման և արյան ցածր ճնշման հետևանքով, կարող եք ջուր խմել և աղի ինչ-որ բան ուտել: Արյան բարձր ճնշման դեպքում խորհուրդ է տրվում ուտել կալիումով հարուստ կամ միզամուղ ազդեցություն ունեցող մթերքներ, օրինակ՝ դդում, կանաչ տերևավոր բանջարեղեն, ընկույզ, կակաո, խուրմա, լոլիկ:
09-04-2025 02:31
Ջենիֆեր Լոպեսը մեկնաբանել է իր կազմվածքը 55 տարեկանում՝ Instagram-ի գրառմամբ ցուցադրելով իր հիասքանչ կազմվածքը։ «Իմ մարմինը․ ես քրտնաջան աշխատում եմ դրա վրա, բայց այն դեռ ավելի լավն է, քան երբևէ»,–գրել է նա՝ հրապարակելով իր լուսանկարը՝ սև բոդիով և թիկնոցով։
08-04-2025 10:43
Ջենիֆեր Լոպեսն իր «Up All Night» համաշխարհային շրջագայության շրջանակում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում։ On The JLo-ի Instagram-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։
08-04-2025 05:28
«Նա ասաց՝ «ներողություն»։ Մադոննան հաշտվել Էլթոն Ջոնի հետ, ով նրան անվանել էր «տոնավաճառի մերկապարուհի»։ Մադոննան պատմել է, որ 78-ամյա Էլթոնին  հանդիպել է Saturday Night Live-ի ետնաբեմում, որտեղ նա հյուր էր: «Երբ իմացա, որ Էլթոն Ջոնը հյուր է լինելու SNL-ում, որոշեցի գնալ կուլիսներ և դեմ առ դեմ հանդիպել նրան։ Առաջին բանը, որ նա ասաց՝ «ներողություն եմ խնդրում», և մեր միջև պատը փլվեց»,- գրել է նա իր Instagram-ում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.04.2025
Դիտվել է 689 անգամ
03.04.2025
Դիտվել է 625 անգամ
07.04.2025
Դիտվել է 619 անգամ
04.04.2025
Դիտվել է 424 անգամ
08.04.2025
Դիտվել է 342 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster