Ձեռքերի համար սկրաբ` խնձորով
04.10.2014
Մեր ձեռքերը մշտական խնամքի կարիք ունեն: Ջրի հետ շփվելիս, հատկապես` մաքրող միջոցների հետ առնչվելիս, ձեռքերի մաշկը սկսում է կարմրել և թեփոտել:
Խնամքը հատկապես կարևոր է սուրտ եղանակին, երբ ձեռքերի վրա ազդում է ցուրտը, քամին և սառնամանիքը:
Ձեռքի մաշկի խնամքի համար ամենաարդյունավետ միջոցներից է սկրաբը: Այն շատ հեշտորեն կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում` ձեռքի տակ եղած մթերքով: Ներկայացնում ենք ձեռքի համար սկրաբ` խնձորով:
Անհրաժեշտ են.
խնձոր` 1 հատ, դարչնագույն շաքարավազ` 2 ճաշի գդալ, Զեյթունի ձեթ` 1 ճաշի գդալ:
Խնձորն անցկացրեք մանր քերիչի միջով, վրան ավելացրեք 2 ճաշի գդալ դարչնագույն շաքարավազը, 1 ճաշի գդալ զեյթունի ձեթը:
Այս ամենը լավ խառնեք:
Այնուհետև ստացված խառնուրդով նրբորեն մերսեք ձեռքերը:
Պահեք 5 րոպե և լվացեք գոլ ջրով:
Ընթացակարգի վերջում քսեք ձեռքերի համար նախատեսված սնուցող կրեմ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8746 անգամ
Читать на русском
|