|
Երակային քրոնիկական անբավարարվածություն. այն երիտասարդանանում է
03.10.2014
Երակային քրոնիկական անբավարարվածությունը հիվանդություն է, որը խոցում է բոլոր տարիքային խմբերի 47 տոկոսը: Թեև ավելի հաճախ հանդիպում է 35 անց կանանց մոտ, այդուհանդերձ, այն կարող է արձանագրվել նաև երիտասարդների շրջանում:
Մեծ ազդեցություն է թողնում աշխատանքով պայմանավորված ծանրաբեռնված կենսակերպը (կանգնած կամ նստած), երեխաների խնամքը և տնային հոգսերը: Վերջին տեղը չեն գրավում նաև կանացի հագուստը` նեղ տաբատները, կիսաշրջազգեստները, զուգագուլպաները և բարձրակրունկ կոշիկները:
Երակային քրոնիկական անբավարարվածությունը կարող է առաջանալ նաև հակաբեղմնավորիչ հաբերից կամ սխալ սնունդից: Կարևոր հարց է մնում գենետիկ հակվածությունը:
Ինչպե՞ս պայքարել ախտանիշների դեմ:
«Ծանր ոտքերի» զգացողությունը, ցավը վերջույթներում` հատկապես առավոտյան և երեկոյան, այտուցները, անհարմարության զգացողությունն ախտանիշներ են, որոնք շատ կանայք սխալմամբ մեկնաբանում են իբրև մկանային հիվանդությունների արդյունք:
Այսպիսով, առաջին հերթին պետք է պայքարել երակների լայնացումն առաջացնող պատճառների դեմ և արդյունավետ կերպով վերացնել դրանք:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս շատ ջուր խմել, սակայն մոռանում են հիշատակել այն մթերքը, որոնք ջուրը պահում են օրգանիզմում: Դրանից էլ առաջանում է ոտքերի ուռածությունը: Ձեր սննդակարգում քչացրեք աղի, շաքարի, սոխի, սուրճի, համեմունքների և ալկոհոլի քանակությունը: Չափից դուրս քրտնարտադրության դեպքում հատուկ բուժուման կարիք կլինի:
Դեղատնից գնեք դեղամիջոցներ, որոնք վերացնում են արյան թանձրությունը, ինչպես նաև ունեն հակաբորբոքային ազդեցություն:
Օգտագործեք ոտքերի համար նախատեսված գելեր, որոնք հագուստի վրա հետքեր չեն թողնում և վատ բույր չեն առաջացնում:
Զբաղվեք սպորտով, մասնավորապես` վազքով:
Պատրաստեց` Լիլիթ Պետրոսյանը
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 13647 անգամ
Читать на русском
|