Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Թեթև վազքը` երկարակեցության երաշխիք

18.09.2014

Առողջապահության միջազգային կազմակերպությունը խորհուրդ է տալիս շաբաթական 75 րոպե տրամադրել ինտենսիվ սպորտին, օրինակ` վազքին:

Մինչ վերջերս հայտնի չէր, թե արդյո՞ք սպորտով քիչ զբաղվելը նույնպես բարենպաստ է անդրադառնում առողջության վրա: Այովայի համալսարանի գիտնականները պարզել են, որ դա ևս իր օգտակարությունն ունի: The Times of India-ի հաղորդմամբ` ընդամենը 7 րոպե վազքը 55% իջեցնում է ինֆարկտի և կաթվածի հավանականությունը: 5-10 րոպե վազքը հանգեցնում է ճիշտ նույն արդյունքի, ինչ 5-10 րոպե միջին ծանրության ֆիզիկական վարժությունները: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ եթե սպորտով զբաղվեք թեկուզ կարճ ժամանակով, կարող եք զգալի ամրապնդել ձեր առողջությունը:

Հետազոտողները 15 տարվա ընթացքում ուսումնասիրել են 18-100 տարեկան 55137 մարդու, որպեսզի պարզեն, թե կա՞ արդյոք կապ վազքի և երկարակեցության միջև: Պարզվել է, որ վազորդների մոտ տարբեր պատճառներից մահացության ռիսկը 30% ցածր է: Բացի այդ` նրանք 45% ավելի քիչ են մահանում սիրտ-անոթային հիվանդություններից և կաթվածից: Այն մարդկանց մոտ, ովքեր վազքով զբաղվել են վեց և ավելի տարի` բոլոր պատճառներով մահացությունները քիչ են եղել 29%: Սիրտ-անոթային հիվանդություններից և ինսուլտից մահացության դեպքերը պակաս են եղել 50%: Վազքի արդյունավետ արագությունը տատանվում է ժամում 12-13 կիլոմետր, ինչը ինֆարկտի և կաթվածի ռիսկը նվազեցնում է 60%-ով:

Միջին հաշվով վազքով զբաղվող մարդիկ ապրում են 3 տարի ավելի: Արդյունքները կախված չեն վազքի ոչ տևողությունից, ոչ տարածությունից, ոչ հաճախությունից և ոչ էլ  արագությունից: Դրանց վրա չեն ազդում նաև սեռը, տարիքը, քաշը, առողջական վիճակը, ծխելը և ալկոհոլի օգտագործումը: Հետազոտողները պարզել են` նրանք, ովքեր վազել են 10 կիլոմետրից, 51 րոպեից, 10 մկ/ժ-ից կամ շաբաթական մեկ-երկու անգամից պակաս, մահացության ռիսկն ավելի ցածր է, քան չվազողների մոտ: Շաբաթական երեքանգամյա վազքն ինֆարկտի կամ կաթվածի հնարավորությունը փոքրացնում է 61%, ինչը մի փոքր ավելի է, քան շաբաթական մեկ կամ երկու անգամ վազելու դեպքում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9661 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 5-11-ը 2025 թ․

05.05.2025
Աստղերը ասում են, որ ամսվա սկիզբը բարենպաստ կլինի գրեթե բոլորի համար։ Ո՞վ կլուծի կարևոր ֆինանսական հարցերը, և ո՞վ կկարողանա աշխատավարձի բարձրացում խնդրել։ Այս մասին ձեզ կհուշի մայիսի 5-11-ի շաբաթվա աստղագուշակը։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 28-ից մայիսի 4-ը 2025 թ․

28.04.2025
Աստղերը խոստանում են մեծ էներգիա, ոմանց այն անհրաժեշտ կլինի խոչընդոտները հաղթահարելու համար, իսկ մյուսներին՝ սիրո համար։ Կարևորը, որ այն հորդառատ կլնի։ Առավելագույնս օգտվեք պահից։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 21-27-ը 2025 թ․

21.04.2025
Օրացույցը կամաց-կամաց մոտենում է նորալուսնին, որն այս անգամ ընկնում է կիրակի: Սա շատ հարմար է՝ աստղերը կնախընտրեն նրանց, ովքեր ցանկանում են երկուշաբթի սկսել նորացման շրջանը։ Բայց դա ավելի ուշ, իսկ մինչ այդ դուք այս շաբաթ պետք է նախ ձերբազատվեք այն ամենից, ինչ ավելորդ է. եկեք դա անվանենք բեռնաթափում:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 14-20-ը 2025 թ․

14.04.2025
Լիալուսնից անմիջապես հետո (ապրիլի 13) շաբաթը հեշտ և հիմնականում հաճելի կլինի։ Բայց, ցավոք, ոչ բոլորի համար: Բախտը կշրջվի որոշ նշաններից, և նրանք ստիպված կլինեն հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 7-13-ը 2025 թ․

07.04.2025
Մերկուրի նահանջն ավարտվում է ապրիլի 7-ին, և այս օրը նա կփորձի խլել մեր ողջ էներգիան։ Ուստի ոչ մի կարևոր բան մի պլանավորեք և ընդունեք այն փաստը, որ երկուշաբթին ծանր օր է։ Բայց հետո ամեն ինչ շատ ավելի զվարճալի կլինի:

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 31-ից ապրիլի 6-ը 2025 թ․

31.03.2025
Հետադիմական Մերկուրիի վերջին շաբաթն է, ուստի կյանքի որոշ ոլորտներ դեռ արգելափակված կլինեն, բայց ուրախությունն ու հաճույքը կամաց-կամաց իրենց տեղն են գրավում. կլինեն շատ բարենպաստ օրեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2025 11:44
Միխայիլ Գալուստյանի կինը՝ 38-ամյա Վիկտորիան, խոսել է իրենց ամուսնալուծության մասին։ Մինչ այս պահը նա ձեռնպահ էր մնացել հրապարակային հայտարարություններ անելուց՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։ Վիկտորիան իր Stories-ում հրապարակել է կրտսեր դստեր՝ Էլինայի հետ լուսանկար և շնորհակալություն հայտնել բաժանորդներին աջակցության համար՝ նշելով, որ այժմ որոշել է կենտրոնանալ իր երեխաների վրա։
08-05-2025 11:40
Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն որպես զույգ առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են հանրությանը։ Զույգը միասին կեցվածք է ընդունել Հռոմում կայացած David di Donatello 70-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա, որտեղ «Դյուն» ֆիլմի  29-ամյա  աստղը պետք է ստանա կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար մրցանակը։
08-05-2025 11:23
Նոր Զելանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որով արգելվում են սոցիալական ցանցերը 16-ից ցածր տարիքի օգտատերերի համար: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։ Խորհրդարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ օրինագիծը, որով սահմանափակվում է սոցիալական ցանցերի օգտատերերի տարիքը, պետք է «երեխաներին ու երիտասարդներին պաշտպանի ծաղրանքներից, արգելված բովանդակությունից և կախվածության առաջացումից»:
08-05-2025 11:15
Կարեկցանքն ուսումնասիրող գիտնականները պարզել են, որ մարդիկ ավելի հակված են կարեկցել խմբերին, քան անհատ մարդկանց, չնայած նրանք երկու իրավիճակներում էլ հավասարապես դժվար և անհարմար են համարում կարեկցանք ցուցաբերելը։ Հետազոտողները պարզել են, որ մասնակիցները ամենից հաճախ խուսափել են կարեկցանք ցուցաբերելուց անհատական լուսանկարներ դիտելիս՝ միջինը 34% դեպքերում։ Սակայն, խմբային լուսանկարներ դիտելիս նրանք կարեկցանք են ցուցաբերել դեպքերի 53%-ում։
08-05-2025 10:51
Ամերիկահայ դիմահարդար Հրուշ Աճեմյանը, որն առավել հայտնի է Քարդաշյանների հետ համագործակցությամբ, Հայաստան է ժամանել հատուկ Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի 50-ամյակի խնջույքին մասնակցելու նպատակով: Նա այս մասին կիսվել է ինստագրամյան իր էջում՝ ցուցադրելով այն երեք կերպարները, որոնք կրել է եռօրյա տոնակատարությունների ընթացքում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2025
Դիտվել է 940 անգամ
02.05.2025
Դիտվել է 662 անգամ
06.05.2025
Դիտվել է 573 անգամ
03.05.2025
Դիտվել է 370 անգամ
07.05.2025
Դիտվել է 300 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster