|
Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 3-9-ը 2025 թ․
03.11.2025
Մերկուրիի հաջորդ հետադարձ շարժումից առաջ վերջին շաբաթը խոստանում է մի փոքր ավելի հեշտ լինել։ Բայց միայն «մի փոքր», քանի որ մենք այս ամիսն արդեն սկսել ենք Յուպիտերի, Սատուրնի, Ուրանի և Նեպտունի հետադարձ շարժումով։ Այս հսկաների ազդեցությունը կզգացվի մինչև 2026 թվականի սկիզբը։ Այնուամենայնիվ, որոշ նշաններ կկարողանան խուսափել նրանց ազդեցությունից։
Խոյ
Խոյերին խորհուրդ է տրվում այս շաբաթ պահպանել հանգստություն և հոգ տանել ներքին ներդաշնակության մասին: Այնուամենայնիվ, շաբաթվա առաջին կեսին կարող եք խուճապային նոպաներ ունենալ՝ թե՛ պատճառաբանված, թե՛ առանց պատճառի: Երեքշաբթի փորձեք տեղյակ լինել շրջապատի մարդկանց տրամադրությանը և խուսափեք անտեղի զրույցներից, հակառակ դեպքում հակամարտություններից խուսափել հնարավոր չի լինի: Չորեքշաբթի ձեր տաղանդներն ու կարողությունները կբացահայտվեն կյանքի դժվարին իրավիճակների շնորհիվ: Շաբաթվա երկրորդ կեսին բաց եղեք շփման համար և մի՛ դիմադրեք փոփոխություններին: Ուրբաթ օրը հատկապես գրագետ եղեք հարաբերություններ կառուցելիս. դա երկարաժամկետ հեռանկարում արդյունք կտա:
Ցուլ
Ցուլերին շատ հետաքրքիր շաբաթ է սպասվում։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերին ուշադիր եղեք առաջարկներին։ Հնարավոր է՝ ստանաք այն, ինչին սպասում էիք։ Բայց մի՛ վստահեք ձեզ խոստացված ամեն ինչին։ Չորեքշաբթի ազատորեն համաձայնվեք հանպատրաստի հանդիպման. կարող եք ինչ-որ նոր և հետաքրքիր բան բացահայտել։ Հինգշաբթի կարող է ձեր զգայունությունը բարձրանալ. զգույշ եղեք, որ չափազանց զգացմունքային չարձագանքեք իրադարձություններին։ Հատուկ ճշգրտություն պահանջող առաջադրանքները պլանավորեք ուրբաթ օրվա համար։ Այս օրը նաև հարմար է բանակցությունների համար։ Շաբաթավերջին կենտրոնացեք սպորտի և ֆիզիկական ակտիվության վրա։
Երկվորյակ
Առաջիկա շաբաթվա իրադարձությունները Երկվորյակներին թույլ կտան ցուցադրել իրենց լավագույն որակները: Բայց մի վատնեք ձեր էներգիան ապարդյուն. այն շուտով ձեզ անհրաժեշտ կլինի: Երեքշաբթի զգոն եղեք. զրույցները կարող են պարունակել շահավետ առաջարկ. բաց մի թողեք այն: Շաբաթվա կեսին սիրելիները կարող են տարբեր անակնկալներ մատուցել, և իրադարձությունները կարող են չընթանալ ըստ նախատեսվածի: Հինգշաբթի և ուրբաթ օրերին կարող են հանկարծակի առաջանալ նախկինում չլուծված հարցեր և խնդիրներ: Շաբաթ օրը կժամանեն անսպասելի հյուրեր: Կիրակի օրը բարենպաստ են կոսմետիկ ընթացակարգերի և բնության հետ հաղորդակցության համար:
Խեցգետին
Խեցգետիններն այս շաբաթ կարող են զգալի փոփոխություններ ունենալ՝ թե՛ աշխատանքում, թե՛ անձնական կյանքում: Հին համակարգը կարող է սկսել փլուզվել, մինչդեռ նորը դեռ պետք է ի հայտ գա: Այս ձևավորման փուլում համբերատար եղեք: Շաբաթվա առաջին կեսին ձեր հեղինակությունը կարող է զգալի դեր խաղալ վիճելի հարցերի լուծման գործում: Այնուամենայնիվ, ապագայում դա անպայման կքննարկվի, ուստի ուշադիր մտածեք ձեր ասած ամեն ինչի մասին: Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին նախընտրելի է որքան հնարավոր է հեռու մնալ առցանց շփումից և գործել անմիջապես այստեղ և հիմա: Շաբաթվա երկրորդ կեսին ձեր առողջությունը կարող է տատանվել, հատկապես, եթե զգայուն եք եղանակի նկատմամբ:
Առյուծ
Առյուծներին սպասվում է բավականին կայուն և հանգիստ շաբաթ։ Առաջին մի քանի օրերի ընթացքում հատուկ ուշադրություն դարձրեք ձեր ընտանիքի անդամներին, քանի որ նրանք ձեր օգնության կարիքը կունենան։ Երեքշաբթի կարող եք անսովոր թեթևության զգացում ունենալ, ինչը կնպաստի ստեղծագործական զբաղմունքներին։ Շաբաթվա կեսին զգոն եղեք. կարող եք ստանալ շատ խոստումնալից առաջարկ, բայց դա իրականացնելու համար ստիպված կլինեք պայքարել մրցակիցների հետ։ Ուրբաթ օրն ավելի ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ և խուսափեք թունդ խմիչքներից։ Շաբաթ օրը վնասվածքի ռիսկը մեծ կլինի։ Կիրակի ցանկացած զրույցում հնարավորինս դիվանագիտական եղեք։
Կույս
Կույսերը բավականին զբաղված ժամանակահատված կունենան՝ թե՛ աշխատավայրում, թե՛ տանը: Շաբաթվա առաջին կեսին հույզերը կարող են ալիքվել, և դրա համար միշտ չէ, որ պատճառ կլինի: Երեքշաբթի կարող է նոր թափ ստանալ երկար ժամանակով հետաձգված նախագիծը: Եվ շաբաթվա վերջում, հավանաբար, կտեսնեք ձեր նպատակների ուղղությամբ հստակ առաջընթաց: Հինգշաբթի, եթե հնարավոր է, դանդաղեցրեք տեմպը և փորձեք չլողալ հոսանքի դեմ: Ուրբաթ օրը հատուկ ուշադրություն դարձրեք մանրամասներին և ուշադիր ստուգեք բոլոր փաստաթղթերը: Հանգստյան օրերին ինքներդ ձեզ մի փոքր հանգիստ տվեք:
Կշեռք
Շաբաթվա առաջին կեսը կարող է փորձության ենթարկել Կշեռքների նշանի տակ բոլոր ծնվածներին: Ձեր որոշ ծրագրեր կարող են խափանվել, իսկ շրջապատի մարդիկ կարող են իրենց վատ դրսևորել: Երեքշաբթի խուսափեք նոր ծանոթություններից և ձեռնարկումներից: Չորեքշաբթի գործընկերները կամ ընկերները կարող են ձեզ մղել ռիսկային քայլի. եթե նախապես չեք պատրաստվել կամ մտածել դրա մասին, ապա ավելի լավ է հրաժարվել: Հինգշաբթին խոստանում է ակտիվության աճ ինչպես ձեզ, այնպես էլ ձեր շրջապատի համար. զգացմունքները կարող են բարձրանալ, ինչը միշտ հղի է կոնֆլիկտներով: Եղեք նրբանկատ: Շաբաթավերջը հիանալի է գեղեցկության սրահներ այցելելու, զգեստապահարանը թարմացնելու և ձեր խնամքով զբաղվելու համար:
Կարիճ
Կարիճներն այս շաբաթ սոցիալապես չափազանց ներգրավված և ակտիվ կլինեն։ Ընդունեք միջոցառումների կամ ճանապարհորդությունների հրավերներ և գնացեք ժամադրությունների։ Շաբաթվա առաջին կեսին անցյալի նվաճումների համար կարող եք գովեստ կամ նյութական պարգև ստանալ։ Չորեքշաբթի հնարավոր է կյանքը փոխող հանդիպում. բաց մի թողեք «ճիշտ մարդուն»։ Հինգշաբթին կարող է չափազանց հուզական և դյուրագրգիռ լինել։ Ուրբաթը շատ բարենպաստ է ստեղծագործական գործունեության, աշխատանքը փոխելու կամ նոր նախագծեր սկսելու համար։ Շաբաթավերջին նախաձեռնությունը վերցրեք ձեր ձեռքը։ Եթե մտածում եք ամուսնության առաջարկ անելու մասին, կիրակին կատարյալ օրն է։
Աղեղնավոր
Աստղերն Աղեղնավորի համար կանխատեսում են որոշակի ֆինանսական դժվարություններ: Շաբաթվա առաջին կեսին զգույշ եղեք չպլանավորված ծախսերի հետ: Այնուամենայնիվ, եթե որոշ ժամանակ ստեղծագործական ծրագրեր եք մշակել, այս շաբաթը կատարյալ է դրանց իրականացման համար: Երեքշաբթի մի խուսափեք լավ խորհուրդներից և ցանկացած տեսակի օգնությունից: Չորեքշաբթի հարցերի լուծմանը նայեք ոչ ստանդարտ տեսանկյունից: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է ձեր հորիզոնները ընդլայնելու համար՝ այցելեք նոր թատրոններ կամ թանգարաններ: Շաբաթավերջը բարենպաստ է կոսմետիկ միջամտությունների, ինչպես նաև բժշկական հաստատություններ այցելությունների ու բժիշկների հետ շփման համար:
Այծեղջյուր
Այս շաբաթ Այծեղջյուրները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց գլխում անընդհատ պտտվող գաղափարներին: Դրանք կարող են բավականին նորարարական և օգտակար լինել, իսկ երկարաժամկետ հեռանկարում նույնիսկ զգալի օգուտներ բերել: Շաբաթվա առաջին կեսին կենտրոնացեք ինքնուրույն աշխատանքի վրա: Երեքշաբթի զգույշ եղեք. ձեզք կարող են փորձել համոզել սխալներ թույլ տալ: Շաբաթվա կեսին մի կողմ դրեք բոլոր առօրյա գործերը և կենտրոնացեք ապագայի պլանավորման ու կառուցման վրա: Հինգշաբթի և ուրբաթ օրերին խուսափեք խոշոր ծախսերից և պարտքով փող մի՛ տվեք: Շաբաթ օրը վերանայեք վերջին ֆինանսական արդյունքները և թվարկեք ձեր եկամտի բոլոր աղբյուրները. սա շատ օգտակար կլինի ապագայում:
Ջրհոս
Ջրհոսներ, այս շաբաթը կնշանավորվի հետևյալ կարգախոսով. «Շտապողը տղա չի ունենա»։ Մի շտապեք ո՛չ բիզնեսում, ո՛չ էլ անձնական կյանքում։ Շաբաթվա առաջին կեսը կարող է դժվար ընտրությունների առաջ կանգնեցնել։ Հենվեք ձեր փորձի և ինտուիցիայի վրա և մի լսեք տրվող խորհուրդները։ Երեքշաբթին լավ օր է ինչ-որ շքեղ բան գնելու համար՝ լինի դա հագուստ, թե տան դեկոր։ Չորեքշաբթին լավ է կարևոր զրույցներից խուսափելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսը կարող է ուժի և էներգիայի ալիք բերել, հատկապես, եթե հետևում եք ձեր սննդակարգին և պարբերաբար մարզվում։ Ուրբաթը կարող է փոփոխություններ բերել ձեր անձնական կյանքում։ Բայց, նույնիսկ, եթե դա հանկարծակի տեղի ունենա, և դուք լիովին անպատրաստ լինեք, փորձեք թշնամաբար չարձագանքել։
Ձկներ
Այս շաբաթ Ձկները կարող են բավականին մեծ հիացմունքի արժանանալ: Ձեր կուտակած փորձը, գիտելիքները և հմտությունները կօգնեն կողմնորոշվել դժվար իրավիճակներում և ամեն ինչ ճիշտ ուղու վրա դնել: Երկուշաբթի զգոն եղեք՝ բաց մի թողեք կարևոր նորությունները: Երեքշաբթի հնարավոր են անսպասելի իրավիճակներ երթևեկության և հասարակական տրանսպորտի հետ կապված. լավ կլինի շուտ հեռանալ և խուսափել մեծ բազմությունից: Շաբաթվա կեսին ուշադիր եղեք ձեր հույզերի նկատմամբ՝ չափազանց ինքնավստահ լինելը կարող է փչացնել հարաբերությունները: Ուրբաթ օրը հնարավոր է հարազատների անակնկալ այց:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 122 անգամ
Читать на русском
|