Աչքերի այտուցների դեմ դիմակ` մաղադանոսով
17.09.2014
Աչքերի տակի սև շրջանակներից և այտուցներից տառապում են շատ կանայք: Սակայն աչքերի տակի պարկերի դեմ կան բազմաթիվ ժողովրդական միջոցներ, մասնավորապես` ամենասովորական մաղադանոսի օգտագործմամբ:
Ներկայացնում ենք մի քանի բաղադրատոմս:
Դիմակ` մաղադանոսով
Մաղադանոսի թարմ տերևները շատ մանր կտրատում եք և դնում աչքերի տակի պարկերին և կոպերին՝ վրայից փակելով խոնավ բամբակով:
Կարող եք նաև 1 թեյի գդալ մանր կտրատած մաղադանոսը խառնել 2 թեյի գդալ թթվասերի հետ և քսել պարկերի վրա՝ պահելով 20-30 րոպե:
Մաղադանոսով պատրաստուկ` այտուցները և բորբոքումը վերացնելու համար
Պատրաստեք թուրմ` 1 Ճաշի գդալ մաղադանոը 15 րոպե պահելով 1 բաժակ եռացրած ջրի մեջ: Թուրմով թրջոցը տաք վիճակում դրեք կոպերի վրա և պահեք 10 րոպե: Այդպես կրկնեք ամեն օր` մեկ ամիս շարունակ:
Կարող եք նաև թրջոցներ դնել դեղատնից գնաված երիցուկի, սամիթի կամ թարմ թեյի թուրմով` առավոտյան և երեկոյան:
Փունջ` մաղադանոսով և երիցուկով
Կտորի մեջ դրեք մի փոքր երիցուկի և մաղադանոսի չորացած ծաղիկներ, կտորին տվեք տոպրակի տեսք, մտցրեք եռման ջրով ամանի մեջ և պահեք 5-10 րոպե: Այնուհետև տոպրակները, դեռևս տաք վիճակում, դրեք աչքերի վրա:
Այս թրջոցն օգտագործվում է աչքերի խիստ բորբոքման պարագայում և ուռած կոպերի դեպքում: Բացի այդ, պարբերաբար օգտագործման դեպքում (շաբաթական 2–3 անգամ) այն կանխարգելում է աչքերի շուրջ կնճիռների վաղ առաջացումը: Կարելի է օգտագործել նաև թեյի փոքրիկ տոպրակները` երիցուկով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11075 անգամ
Читать на русском
|