Ջենիֆեր Լոուրենսը և Բրեդլի Կուպերը` էկրանային կատարյալ զույգ (տեսանյութ)
16.09.2014
Դերասաններ Ջենիֆեր Լոուրենսը և Բրեդլի Կուպերը կատարյալ էկրանային միություն են, նրանք մեծ էկրանում համագործակցում են երրորդ անգամ:
Լոուրենսի և Կուպերի քննադատների կողմից այնպիսի աշխատանքների ճանաչումը, ինպիսիք են «Իմ ընկերը հիմար է» և «Խարդախություն` ամերիկյան ձևով», աստղերը որոշել են այս անգամ զույգով ծափողջույններ կորզել նոր` «Սերենա» ֆիլմով:
Դերասաններ Ջենիֆեր Լոուրենսը և Բրեդլի Կուպերը կատարյալ էկրանային զույգ են, նրանք մեծ էկրանում համագործակցում են երրորդ անգամ: Այս անգամ ֆիլմը պատմում է երկու հարուստ և երջանիկ ամուսնացած մարդկանց սիրո մասին` ԱՄՆ-ում մեծ դեպրեսիայի տարիներին:
Հանդիսատեսի կողմից այդքան սպասված ֆիլմի գովազդային հոլովակում ներկայացված է երիտասարդ զույգը` Ջորջիան և Սերենա Պեմբերտոնը, ովքեր կառուցել են փայտի արտադրության իրենց կայսրությունը:
Հոլովակը պատմում է այն մասին, թե ինչպես են երիտասարդները հանդիպում, սիրահարվում և համատեղ իրականացնում իրենց երազանքները: Սակայն դրամատիկ իրադարձությունները գալիս են փոխելու նրանց սիրավեպի երանգները:
«Սերենա»-ն մեծ էկրան կբարձրանա նոյեմբերի 27-ին, իսկ մինչ այդ ծանոթացեք հոլովակին LADYNEWS TV-ում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4646 անգամ
Читать на русском
|