Սելենա Գոմեսը ներկայացրել է մարզական հագուստի նոր հավաքածու (ֆոտոշարք)
02.09.2014
Սելենա Գոմեսը շարունակում է իր համագործակցությունը Adidas-ի հետ և ներկայացրել է մարզական հագուստի աշուն-ձմեռ նոր հավաքածու:
Հագուստների գովազդային արշավին մասնակցել է անձամբ Սելենան. նկարահանումների համար նա ընտրել է սթրիթ-ֆէշն կերպարը: Լուսանկարներում ներկայացված են գլխարկներ, կիսաշրջազգեստներ, տոպեր, գործված վզնոցներ. մի խոսքով` ամեն ինչ տաք, հաճելի քաղաքային աշնան համար:
Ի դեպ, սեփական հավաքածուի թողարկումանը զուգահեռ, Սելենան ևս մեկ առիթ ունի ցուցադրելու իր ճառագող ժպիտը. ըստ երևույթին` նրա և Ջաստին Բիբերի հարաբերություններում դարձյալ ջերմություն է արձանագրվում: Անցած հանգստյան օրերը զույգը միասին է անցկացրել Կանադայում: Չի կարելի ասել, որ հերթական հաշտեցումը անսպասելի էր, սակայն դժվար է չուրախանալ այդ առիթով:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6718 անգամ
Читать на русском
|