Բեյոնսեի դեմ դատական հայց է ներկայացվել
19.08.2014
Թինա Սիլսիլա անունով ամերիկուհի գործազուրկը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Բեյոնսեի: Կինը պնդում է, որ երգչուհու երկամյա աղջկա` Բլու Այվիի, կենսաբանական մայրն է:
Հայցվորը պահանջում է ԴՆԹ-ի թեսթի անցկացում, գումար և իր երաժշտական կարիերային աջակցություն:
Հայցի մեջ Սիլսիլան հայտարարել է, թե հենց ինքն է իր ձվաբջջիջները տրամադրել Բեյոնսեին և Ջեյ-Զիին: Նա ցանկանում է, որ այն բանից հետո, երբ փորձաքննությունը կապացուցի իր հարազատությունը Բլու Ավիի հետ, իրեն փոխհատուցում տրվի: Միայն այդ դեպքում է Թինան պատրաստ իր ծնողական իրավունքները փոխանցել արտիստներին:
Radar Online հրատարակության հաղորդմամբ` համանման հայց Սիլսիլը ժամանակին ներկայացրել է մեկ այլ աստղային զույգի` Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեթսի դեմ: Նա իրեն համարում էր նրանց դստեր` Նորթի մայրը:
Ջանեթ Ջեկսոնին նույնպես այս կինը դիմել է և հավակնում էր հանգուցյալ պոպ-աստղի երեխաների մայրությանը:
Հիշեցնենք, որ ժամանակին ոչ բոլորը հավատացին Բեյոնսեյի հղիությանը: Լուրեր էին պտտվում, որ աստղի փորն արհեստական է, իսկ երեխային կրում է փոխանորդ մայրը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4715 անգամ
Читать на русском
|