Գաղտնիքները երջանիկ ամուսնության գրավակա՞նն են
11.08.2014
Բրիտանական Slater & Gordon իրավաբանական ընկերությունը հարցում է անցկացրել և եկել այն եզրակացության, որ ամուսինների մեծ մասը գաղտնիքներ ունի մեկը մյուսից:
Պարզվել է, որ տղամարդկանց և նրանց կանանց 20 տոկոսը թաքցնում է այնպիսի գաղտնիք, որը, իրենց իսկ կարծիքով` կարող է ամուսնալուծության պատճառ դառնալ: Հարցվածների քառորդ մասը գոնե մեկ անգամ սուտ է ասել որևէ հարցի առնչությամբ, իսկ ամուսինների 40%-ը վստահ է, որ իրենց չի կարելի մեղադրել ստի մեջ:
Ինչպիսի՞ գաղտնիքներ են պահում ամուսինները: 2175 մասնակիցների հարցումը ցույց է տվել, որ ամուսիններն ու կանայք բավականին հաճախ թաքցնում են դավաճանության փաստը, նախկին զուգընկերների հետ շփումները, ֆինանսների հետ կապված դժվարություննները, պոռնոգրաֆիա նայելու ձգտումը, թմրանյութերի օգտագործումը:
Ընդ որում, ինչպես հաղորդում է The Huffington Post-ը, գաղտնիքներն ամուսիններին զրկում են առողջ քնից, դառնում տրամադրության անկնման, տագնապների բռնկումների և մեղքի մշտական զգացման պատճառ:
Միջինը յուրաքանչյուր ամուսնական զույգ ունեցել է վեց գաղտնիք: Գաղտնիքի պահպանման ժամկետը կազմել է մոտ 10 տարի, իսկ հարցվածների 25 տոկոսին հաջողվել է ամուսնուց իր գաղտնիքը պահել ավելի քան 25 տարի:
Ստելու պատճառը հարցվածները համարել են ամուսնուն չանհանգստացնելու ձգտումը, կասկածը նրանում, որ ամուսինը ճիշտ չի հասկանա իրավիճակը, իսկ ոմանք վստահ են, որ թաքցրել են ինչ-որ փաստ ընդամենը մեկ անագամ և այլևս սխալը չեն կրկնի:
Ընկերության ներկայացուցիչները վստահեցնում են, որ հենց ամուսինների միչև եղած գաղտնիքներն են դառնում բաժանումների պատճառ, և ոչ թե ընտանեկան կյանքի սարդոստայնը կամ ամուսնական խնդիրները:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8986 անգամ
Читать на русском
|