Ինչի հետ հագնել կարմիր կոշիկ
24.07.2014
Ցանկացած կին իր զգեստապահարանում կարմիր գույնի առնվազն մեկ իր ունի: Դա հրի, սիրո և կրքի գույնն է, երանգ, որը միշտ իր վրա ուշադրություն է գրավում:
Կինը, որը վստահություն է ունեցել հագնել կարմիր գույնի որևէ բան, երբեք աննկատ չի մնա: Ավելորդ է նշել, թե ինչ ազդեցություն է թողնում կարմիր կոշիկը: Դա միշտ վառ շեշտադրում է, որը գործնականում շուք կհաղորդի ցանկացած զգեստի: Սակայն չպետք է մոռանալ մի բան. ինչպե՞ս կրել կարմիր կոշիկ, թեկուզ՝ ամեն օր, և միաժամանակ գռեհիկ տեսք չունենալ:
Կարմիր գույնի աքսեսուքրներ
Կարմիր կոշիկների դեպքում խորհուրդ չի տրվում հագնել կարմիր գույնի զգեստ. թող այդ գույնն առկա լինի միայն աքսեսուարների վրա՝ գոտի, թաշկինակ, ականջողեր և այլն:
Ջինսե կտոր
Կարմիր կոշիկների հետ կատարյալ ներդաշնակ է ցանակցած ջինսե կտորից պատրաստված հագուստը՝ տաբատ, կիսաշրջազգեստ, ամառային անթև զգեստ և այլն: Ըստ դրես-կոդի` կարմիր կոշիկների հետ կհամապատասխանեն նաև մինչև ծնկները հասնող կիսաշրջազգեսը կամ վարտիքը:
Վերնահագուստ
Ամենահարմար վերնահագուստը սև կամ մոխրագույն բաճկոնն է: Եթե պատրաստվում եք ժամադրության և ցանկանում եք ռոմանտիկ տեսք ունենալ, ապա կարմիր գույնը կարող է առկա լինել ծաղկային դաջվածքով վերնաշապիկի վրա:
Մի քանի օրենք այն մասին, թե երբ ոչ մի դեպքում չի կարելի կարմիր կոշիկ հագնել: Նախ` պետք է խուսափել բաց գույնի ջինսե հագուստից: Երկրորդ` ձեռնպահ մնացեք գունավոր զուգագուլպաներից, ինչպես նաև պատկերազարդ գուլպաներից. Ավելի լավ է ընտրեք մարմնագույն զուգագուլպա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 13101 անգամ
Читать на русском
|