Աստղային թրենդ. գլխարկներ և ակնոցներ
17.07.2014
Ամառն ամենահարմար շրջանն է փորձարկումների համար: Եթե դուք չեք ծրագրում կտրուկ փոփոխության ենթարկվել, փոխել սանրվացքն ու մազերի գույնը, ապա ձեզ, սիրելի լեդիներ, օգնության կհասնեն այս սեզոնին արդիական աքսեսուարները, որոնք հրաշալի կերպով կամբողջացնեն ցանկացած հագուստ:
Հաջողության կարևորագույն գրավականները` դրանց ոճական համապատասխանությունն է և ներդաշնակությունը:
Այսպիսով, այս սեզոնին տարածվածության հաղթարշավի առաջատարն են լայնեզր գլխարկները: Վերջիններս կարող են զարդարված լինել ժապավեններով և ծաղիկներով:
Ամառային լայնեզր գլխարկների իրանց ընտրությունն արդեն կատարել են Քեթի Փերին, Լյուպիտա Նիոնգոն և Դակոտա Ջոնսոնը:
Կտորից գլխարկը հրաշալի կամբողջացնի կոկտեյլային երեկոյի կամ ձիարշավի համար նախատեսված հանդերձանքը: Հենց դրանցից է օգտվում գլխարկների մեծ սիրահար Ելիզավետա երկրորդը, ով միշտ գլխարկներն ընտրում է կոստյումի երանգին համապատասխան:
Կերպարը բազմազան դարցնող ևս մեկ աքսեսուար է արևային ակնոցը: Դրանք այս տարի ամենաբազմազան շրջանակներով են` նեղից բռնած` միչև խոշորները:
Այս ամռանը հատկապես տարածված են կլոր շրջանակներով ռետրտո ոճի ակնոցները: Առիթից և տրամադրությունից կախված` կարելի է փորձարկումներ անել ձևերի և գույների հետ:
Փերիս Հիլթոնը, Վիկտորիա Բեքհեմը, Իրինա Շեյքը և մյուս հայտնիները լավ են գիտակցում դրանց առավելությունները:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7840 անգամ
Читать на русском
|