Կանաչ տարածություններում բնակվելը մարդկանց երջանկացնում է
11.07.2014
Քաղաքի կանաչապատ վայրերում բնակվելը բարենպաստ է ազդում մարդու ինքնազգացողության վրա, նշվում է բրիտանացի գիտնականների կողմից կատարված հետազոտություններում:
Նրանց տվյալներով` այն մարդիկ, ովքեր ապրում են այգիների, պուրակների և այլ կանաչ տարածությունների կողքին, իրենց ավելի լավ են զգում և առավել բավարարված են կյանքից, քան մյուսները:
Այդպիսի փոխկապվածություն գտել են նաև Էքսետերյան համալսարանի գիտնականները: Նրանք ուսումնասիրել են գրեթե 5000 ընտանիքների և 10 հազար առանձին ապրող մարդկանց տվյալներ, ովքեր 1991-2008թթ. փոխել են իրենց բնակատեղին: Արդյունքները ցույց են տվել, որ երբ այդ մարդիկ բնակվել են կանաչ տարածությունների մոտ, նրանք ավելի քիչ նյարդային խանգարումներ ու առավել մեծ բավականության զգացում են ունեցել:
Այդպիսի իրավիճակ պահպանվել է նաև այն դեպքում, երբ տվյալ մարդկանց մոտ դեպի լավն է փոխվել եկամուտի չափը, ընտանեկան դրությունը, առողջության վիճակը և կյանքի որակը:
Հետազոտողները համեմատել են կանաչապատ տարածքներից տեղափոխվելը այնպիսի երևույի հետ, ինչպիսին ամուսնությունն է: Նրանց հաշվարկներով, կանաչ տարածքներում բնակվելը մարդու վրա ազդում է այնպես, ինչպես կազդեր երջանիկ ամուսնությունը և բարձր աշխատունակություն է ապահովում:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychological Science ամսագրում: Գիտնականների կարծիքով այս հետազոտությունը կարող է ազդել քաղաքաշինության նախագծումների ժամանակ, ինչպես նաև տարածքային մարմինների կողմից բնակչության առողջապահական ծրագրերի մեջ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7331 անգամ
Читать на русском
|