Ինչն է ներկայիս երիտասարդ սերնդի համար ավելի կարևոր` ընտանի՞քը, թե՞ կարիերան: Այս հարցի պատասխանը պարզել են սոցիոլոգները:
Աղջիկների 44%-ը խոստովանել է, որ ուսումն ավարտելուց հետո մտադիր է նախ կարգավորել կարիերան և դրանից հետո միայն ըտանիք կազմել: Ընդ որում` ուսանողուհիների 25%-ը ավելի շատ պատրաստ է զոհաբերել ընտանիքը, քան հրաժարվել մասնագիտական աճի հեռանկարից:
Յուրաքանչյուր տասներորդը վստահ է, որ ընտանիքն ու երեխաները բացառում են հաջող կարիերան, և անհրաժեշտ է ընտրել դրանցից մեկը: Իսկ ահա 43%-ը, այնուամենայնիվ, հույս է փայփայում, որ կհաջողվի հաջող կարերան համատեղել ընտանիքի հետ:
Վաղ տարիքում (մինչև 21 տարեկանը ) ամունանալուն և երեխա ունենալուն ավելի շատ հակված են տղամարդիկ, քան կանայք (14% տոկոսը 6%-ի դիմաց): Իսկ 25 տարեկանի շրջակայքում ընտանիք կազմելու ցանկությունն ավելի գերակշռում է կանանանց մոտ` 30% -ը` 20%-ի դեմ:
30 տարեկանում տղամարդիկ և կանայք գրեթե հավասարապես են ցանկանում կնիք ունենալ անձնագրի մեջ (41% և 39%): Իսկ կանանց ու տղամարդկանց 10%-ը ծրագրում են ազատ կյանքին հրաժեշտ տալ 30 անց տարիքում:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: