Ձախլիկներն ավելի հաջողակ են սեքսուալ կյանքում
04.07.2014
Հետաքրքիր բացահայտում են արել շվեդական Lelo ընկերության մասնագետները: Հարցումների արդյունքում նրանք պարզել են, որ սեռական կյանքի որակը կախված է նրանից, թե Ձեր որ ձեռքն է առավել ակտիվը:
Հարցումն անցկացվել է 10 000 մարդու շրջանում: Ձախլիկների 80%-ը պատասխանել է, որ բավարարված են իրենց սեքսուալ կյանքից: Դրանով հպարտացել է աջլիկների ընդամենը 15%-ը:
Lelo ընկերությունը հատուկ ձախլիկների համար անգամ ստեղծել է ինտիմ խաղալիք (ինտիմ մերսիչ):
Ավելի վաղ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց 80%-ը ձախլիկներին համարում է ավելի ստեղծագործ սեքսուալ զուգընկերներ, քան աջլիկներն են: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 73% -ը նախընտրել է անկողին մտնել հենց ձախլիկ տղամարդու հետ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7386 անգամ
Читать на русском
|