Սեքսի համար նպաստավոր լավագույն և վատագույն մթերքները
03.07.2014
Հարաբերությունների սկզբնական փուլում սիրահարված զույգին ոչիչ անհրաժեշտ չէ ինտիմ ցանկության առաջացման համար, բացի առանձնանալու հնարավորությունից: Սակայն տարիների հետ ստիպված եք դառնալ ավելի հնարամիտ:
Փորձագետները կազմել են այն մթերքների ցանկը, որոնք կարող են մեծացնել կամ նվազեցնել սեռական ցանկությունը:
Ելակ Հրաշալի հատապտուղ է լիբիդոն բարձրացնելու համար: Ապահովում է արյան լավ շրջանառություն, ինչը կարևոր է լիարժեք սեքսուալ հարաբերության համար թե կանանց, թե տղամարդկանց համար: Ավելին` ելակում պարունակվում է մեծ քանակությամբ С վիտամին, որը մեծացնում է սպեմատոզոիդների քանակը:
Ալկոհոլ Թեև մեկ շիշ գինին և մոմերը ռոմանտիկ երեկոյի անքակտելի մասն են, ալկոհոլը վատ է անդրադառնում սեքսի վրա: Սպիրտայինի ավելցուկը նվազեցնում է սեքսուալ ցանկությունը և մարմնի զգացականությունը, ինչպես նաև` երբեմն մարդկանց մղում է սեքսի վտանգավոր դրսևորումների:
Ավոկադո Е վիտամինով հարուստ հրաշալի խթանիչ է և ապահովում է արյան լավ շրջանառություն, ինչը բարձրացնում է լիբիդոն: Ավոկադոն օգտակար է սրտի համար, իսկ սրտային խնդիրներ ունեցող տղամարդկանց մոտ գրգռվելու հատկությունը նվազում է երկու անգամ:
Սթեյք Մսի մեջ շատ են ցինկը և սպիտակուցները, ինչպես նաև հագեցված է ճարպերով և խոլեստերինով, որոնք նեղացնում են երակները: Իսկ դա վատ է անդրադառնում լիբիդոյի վրա: Վեջապես` գիտնականներ ապացուցել են, որ մսի պարբերաբար օգտագործումը մարդու մարմնի հոտը դարձնում է պահաս հաճելի:
Կարտոֆիլ Հարուստ է կալցիումով, որը պայքարում է արյան ճնշման բարձրացման դեմ: Իսկ հիպերտոնիկների մոտ մեծ է գրգռվելու հատկության նվազման հավանականությունը: Այնպես որ` կարտոֆիլն ուժեղացնում է սեռական ցանկությունը:
Տապակած սնունդ Տապակած մթերքը և արագ սննդի արտադրանքը պարունակում են մեծ թվով «վատ» ճարպեր, որոնք խախտում են արյան շրջանառությունը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11643 անգամ
Читать на русском
|