Ինչո՞ւ են կանայք տղամարդկանցից երջանիկ
28.06.2014
Հայտնի է, որ կանանց և տղամարդկանց վերաբերմունքը կյանքի հանդեպ տարբեր է: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանանյք, չնայած բազնազբաղ լինելուն, ավելի երջանիկ են, քան տղամարդիկ: Ինչո՞ւ:
Բրիտանացի գիտնականները 10 000 մարդկանց խնդրել են գնահատել` ինչքանով են նրանք կյանքից գոհ: Պարզվել է, որ կանայք կյանքին ավելի լավատեսորեն են վերաբերում, քան ուժեղ սեռի ներկայացուցիչները: Տարիքի հետ այս տարբերությունն ավելի է մեծանում:
Կյանքի հանդեպ նման տարբեր վերաբերմունք ունենալը պայմանավորված է նրանով, որ կանայք կարող են ամենատարբեր հետաքրքրություններ ունենալ, իսկ տղամարդիկ գրեթե միշտ կենտրոնանում են միայն մեկ բանի վրա` օրինակ կարիերայի: Երբ մարդը թոշակի է գնում, ապա ազատ ժամանակ շատ է ունենում: Կանայք այս ժամանակն օգտագործում են շփման, ինչպես նաև ճանապարհորդելու և այլ բաների համար: Տղամարդիկ չեն պատկերացնում, թե ինչով կարելի է զբաղվել և իրենց անպետք են զգում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7919 անգամ
Читать на русском
|