Ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ վերջին հարցումները ցույց են տվել, որ տղամարդիկ նախընտրում են հանդիպել ոչ խելացի, բայց վառ կանանց հետ, քան բարձր մտավոր կարողություններով և տգեղ:
Տղամարդկանց 73 տոկոսը հայտարարել է, որ ավելի շուտ հանդիպման կհրավիրի գեղեցիկ կնոջ, եթե նույնիսկ նա լինի ոչ խելացի, քան` տգեղ: 10 տղամարդկանցից 8-ը խոստովանել են, որ իրենց ուժեղ կանայք վախեցնում են:
Իսկ ահա կանայք տղամարդկանց այլ որակներին են նախապատվությունը տալիս: 10-ից միայն մեկ կին է նշել, որ կհանդիպի գեղեցիկ, բայց ոչ խելացի տղամարդու հետ. նրա հետ սեքսը հաճելի ու լավը կլինի: Մնացածը պնդել են, որ իրենց գրավում են բացառապես խելացի տղամարդիկ:
Մասնագետներից մեկը պարզաբանել է. «Այս հետազոտությունը ևս մեկ անգամ ապացուցեց , որ կանացի գեղեցկությունը տղամարդկանց համար որոշիչ դեր ունի»:
19-05-2025 21:05 Ծաղկաձորում անցկացված ITF վարկանիշային առաջին մրցաշարի մենախաղի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Անի Ամիրաղյանը երկու սեթում 0։6, 5։7 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ռադա Զոլոտարևային (աշխարհի 722-րդ ռակետ) ու զբաղեցրեց երկրորդ տեղը։ Հայ թենիսիստուհին երկրորդ տեղն է գրավել նաև զուգախաղում։
19-05-2025 08:53 Ամերիկացի և իտալացի գիտնականների խմբի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գինու, հատապտուղների և շոկոլադի մեջ պարունակվող ռեսվերտրոլ հակաօքսիդանտը չի ազդում մարդու կյանքի տևողության վրա և չի նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների և ուռուցքների առաջացման ռիսկը: Համաձայն Հարվարդի համալսարանի և ԱՄՆ-ի Ազգային առողջապահության ինստիտուտի գիտնականների կողմից կատարված հետազոտության՝ ռեսվերատրոլը դանդաղեցնում է ծերացումը մկների մոտ: Սակայն նոր հետազոտությունը չի հայտնաբերել նման կապ ռեսվերտրոլ պարունակող սննդամթերքի օգտագործման և մարդու առողջության միջև:
19-05-2025 08:41 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծնողների ծագումը և կենսակերպը կարող են ազդել նրանց երեխաների մոտ առաջացող նոր գենետիկական փոփոխությունների հաճախականության և տեսակի վրա։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նախնիների տարբեր խմբեր ունեն փոքր տարբերություններ երեխաներին փոխանցվող նոր գենետիկական մուտացիաների քանակում. օրինակ, միջինում եվրոպական, ամերիկյան և հարավասիական խմբերում մեկ սերնդին բաժին էր ընկնում մոտ 64 նոր մուտացիա, համեմատած աֆրիկյան խմբերի մոտավորապես 67-ի հետ։
19-05-2025 08:34 ԱՄՆ-ում բժիշկներն առաջինն են եղել, որոնք երեխայի նկատմամբ կիրառել են գեների խմբագրման անհատականացված թերապիա այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշվել է ծանր գենետիկական հիվանդություն, որը վաղ մանկական հասակում սպանում է հիվանդների մոտ կեսին։ Միջազգային հետազոտողները ողջունել են այս ձեռքբերումը որպես կարևոր բժշկական հանգրվան՝ հայտարարելով, որ այն ցուցադրում է մի շարք կործանարար գենետիկական հիվանդությունների բուժման ներուժը՝ տուժած երեխաների ծնվելուց անմիջապես հետո թերի ԴՆԹ-ն վերագրելու միջոցով։
19-05-2025 07:55 Ծաղկաձորում ընթացող ITF-ի կանանց վարկանիշային մրցաշարում Անի Ամիրաղյանը դուրս է եկել եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում, հայ թենիսիստուհին դիտարժան պայքարում, 3 սեթում՝ 2։1 (7-5, 5-7, 7-6) հաշվով առավելության է հասել ռուս Քրիստինա Կրոյտորի նկատմամբ։ Եզրափակիչում Ամիրաղյանի մրցակիցը ռուս Ռադա Զոլոտարևան է։