Մազերի թափվելու դեմ ամենամատչելի միջոցը
18.06.2014
Մազերի թափվելու դեմ գոյություն ունեն բազմաթիվ եղանակներ, սակայն ամենաանվտանգն ու բավականին արդյունավետ միջոցը խոշոր աղն է:
Մազաթափությունը կանխելուն աղը օգնել է շատ-շատերին. այն վերականգնում է մազարմատները, խթանում դրանց ակտիվ գործունեությունը, մազերը դարձնում փարթամ և փափուկ, մաշկն ազատում է թեփից, հաղորդում առողջ փայլ:
Բացի այդ, աղը կարգավորում է ճարպային գեղձերի աշխատանքը և մազերն ազատում մաշկային ավելորդ ճարպից ու թեփից: Այն հատկապես արժեքավոր է յուղոտ և յուղոտվելու հակված մազերի համար: Վերջիններս հաճախ յուղոտ են լինում արմատների հատվածում և չոր` ծայրամասերում:
Ամենապարզ եղանակը գլխի մերսումն է խոշոր աղով:
Յուղոտ մազերի համար արդյունավետ է նաև աղային դիմակը` հավելված կոնյակով և մեղրով: Նման խառնուրդ պատրաստելու համար կպահանջվի 100 գրամ աղ, 50 գրամ մեղր և 50 մլ կոնյակ: Բոլոր բաղադրիչները պետք է խառնել, լցնել մուգ ապակուց պատրաստված տարրայի մեջ և պահել սառնարանում: Դիմակը պետք է քսել խոնավ մազերին` պահելով շուրջ 40 րոպե: Լվանալ տաք ջրով և շամպունով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 14606 անգամ
Читать на русском
|