Երջանիկ կանայք քիչ են աշխատում
14.06.2014
Գիտնականները պարզել են, որ կանայք, ովքեր քիչ են աշխատում, ամենաերջանիկն են:
Նրանք այդպիսի եզրահանգման են եկել` 8-ամյա հետազոտություն անցկացնելով 3800 ընտանեկան զույգերի շրջանում:
Վիճակագրությունը ցույց է տվել, որ ավելի երջանիկ են այն կանայք, ովքեր աշխատում են ոչ լիարժեք օր: Նման աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեն կանանց 44 տոկոսը և տղամարդկանց 10 տոկոսը:
Սովորաբար կանայք իրենց լիարժեք չեն նվիրում աշխատանքին, ժամանակը նվիրում են երեխաների դաստիարակմանը, ընտանիքին, և հենց դա էլ նրանց համար երջանկություն է: Փորձը ցույց է տվել, որ երեխա չունեցող կանայք նվիրվում են աշխատանքին:
Ի տարբերություն կանանց, տղամարդիկ ավելի երջանիկ են, եթե ունենում են լիարժեք աշխատանքային օր:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6387 անգամ
Читать на русском
|