Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես սիրելիից բաժանվել հանգիստ

12.06.2014

Բաժանումը միշտ էլ դժվար է, իսկ լավ մարդու հետ բաժանումը կրկնակի բարդ է: Ուզո՞ւմ եք հեռանալ զուգընկերոջից, բայց չե՞ք ցանկանում այդ քայլով կորտել զուգընկերոջ սիրտը: Ladynews.am-ը Ձեզ է առաջարկում մի քանի խորհուրդ:

Խոսեք անձամբ իր հետ

Մի ուղարկեք նրան էլեկտրոնային նամակ կամ սոցիալական ցանցերով հաղորդագրություն: Ուժ գտեք Ձեր մեջ և այդ մասին հայտնեք անձամբ իրեն: Դա Ձեր պատասխանատվությունն է, ինչպես Ձեր զուգընկերոջ, այնպես էլ ինքներդ Ձեր առջև: Մի պահեք Ձեզ անպատասխանատու մարդու պես` զուգընկերոջը բաժանման մասին հայտնելով հաղորդագրությամբ:

Փորձեք ասելիքը

Մտածեք` հստակ ինչ եք պատրաստվում ասել և ընտրեք ամենամեղմ բառերը: Պատրաստեք ելույթը և մի թողեք Ձեզ ընդհատեն, մինչև չասեք այն ամենն, ինչ ցանկանում եք:

Զուր հույսեր չտաք

Մեղմ բաժանումը չպետք է լինի այնպես, որ հետագայում ինչ-որ զուր հույսեր թողնի: Համոզվեք, որ Ձեզ խոսքերը հնչել են պարզ ու հետագայում ոչ մի հարաբերություն չի լինելու: Դա կարող է դաժան թվալ, բայց իրականում այդ հստակությունն ավելի անկեղծ ու մարդասիրական է, քան խոստումները, որոնք Դուք ամեն դեպքում չեք պահելու: Ինչքան շուտ մարդը հասկանա, որ ամեն ինչ ավարտված է, այնքան շուտ առաջ կընթանա:

Թող նա առաջինն իմանա

Մինչև զուգընկերոջ հետ չխոսեք, չտրվեք գայթակղություններին և չքննարկեք ընկերուհիների հետ: Ինչքան շատ մարդիկ այդ մասին իմանան, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ Ձեր զուգընկերը բաժանման մասին կիմանա կողմնակի մեկից. դա շատ վիրավորական է: Անհրաժեշտության դեպքում խոսեք միայն այն ընկերուհու հետ, ում բացարձակ վստահում եք:

Արդարացումներ մի փնտրեք

Որպեսզի բաժանումը դժվար չլինի, չասեք, հնացած խոսքեր` հարցը քո մեջ չի, այլ` իմ: Անկեղծ ասեք բաժանման պատճառը: Եթե վախենում եք ցավ պատճառել, ապա բավարարվեք միայն` ես չեմ կարծում մեզ մոտ ինչ-որ բան կստավի, արտահայտությամբ:

Ամեն ինչ արեք արագ և անցավ

Հակիրճությունը ոչ միայն տաղանդի քույրն է, այլ նաև օգնում է, որ բաժանումը լինի ոչ այնքան ցավոտ: Չարժե մի քանի ժամ թվարկել բաժանման պատճառները, նշեք ամենագլխավորն ու վերջակետ դրեք: Հակիրճ խոսքը կօգնի զերծ մնալ զգացմունքայնությունից, ստիպված չեք լինի իրար վիրավորել և այլն:

Վիճաբանություն չսարքեք

Ոչ բոլորն են հանգիստ արձագանքում բաժանմանը: Որոշները գուցե սկսեն վիրավորել Ձեզ իրենց պատճառած ցավի համար: Մի պատասխանեք, Ձեզ պահեք հանգիստ և հեռացեք: Մի պաշտպանեք Ձեզ, ներեք դիմացինի րոպեական թուլությունը:

Մնա՞լ ընկերներ

Մի առաջարկեք նման տարբերակ, եթե իսկապես չեք ուզում: Հիշեք` նախկին սիրելիի հետ ընկերություն անել շատ հազվադեպ է ստացվում:

Պատրաստեց Շողիկ Գալստյանը

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11669 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Ինչպես ճանաչել խելացի մարդուն. 6 նշան

09.12.2025
Այս նուրբ բացահայտիչների օգնությամբ դուք կարող եք «ճանաչել» մտավոր բարձր կարողություններով մարդուն՝ առանց նրա դիպլոմին նայելու։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21
Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09
Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35
«Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 718 անգամ
10.04.2026
Դիտվել է 287 անգամ
14.04.2026
Դիտվել է 249 անգամ
15.04.2026
Դիտվել է 188 անգամ
16.04.2026
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster