Ձեր beauty-սարդոստայնը թեթևացնելու 4 եղանակ
06.06.2014
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կինն իր սանրվածքի ու վարսահարդարման վրա օրական միջինը ծախսում է 1,5 ժամ: Որպեսզի արարողակարգն ավելի արագ լինի, հետևեք ladynews.am-ի հետևյալ պարզ խորհուրդներին:
Ներկեք թարթիչները
Ջենիֆեր Էնիսթոնը հավաստիացնում է, որ ցերեկային դիմահարդարման համար հազվատեպ է օգտագործում թարթիչների ներկ: Փոխարենը նա գեղեցկության սրանում ներկում է իր թարթիչները: Առաջարկվում է օգտվել աստղի նշված խորհրդից: Այդպիսով Դուք առավոտները զգալի ժամանակ կխնայեք:
Մազերի հարդարմամբ զբաղվեք քնից առաջ
Չոր մազերը հավաքեք գլխի վրա` ստանալով բարձր պոչ: Մազերն ամբողջությամբ մի ձգեք օղակի մեջ, ստացեք երկու-երեք երկարություններ: Պոչի մնացած մասն ամրացրեք մեկ ուրիշ օղակով` դարձյալ ամբողջը չձգելով: Արդյունքում գլխի վրա կստացվի երկու փունջ: Առավոտյան, երբ արթնանաք, Դուք կունենաք ճոխ, ալիքախառն խոպոպիկներ:
Կատարեք թեթև դիմահարդարում
Աշխատանքից ուշանո՞ւմ եք: Ընդգծված, արտահայտիչ դիմահարդարում Դուք կհասցնեք անել նաև գրասենյակում, երբ ժամանակ կունենաք: Իսկ առայժմ բավարարվեք տոնային հիմքով, այտերի կարմրացմամբ և շուրթերի փայլով: Վստահ ենք, որ անկրկնելի գեղեցիկ տեսք կունենաք նաև առանց «մարտական գունապնակի»:
Օգտագործեք աքսեսուարներ
Եթե ժամանակ չունեք նրբագեղ սանրվածքի համար, ապա հավաքեք մազերը մի խրձի մեջ և զարդարեք այն կարմիր ժապավենով կամ խոշոր ծամակալով: Ոճային աքսեսուարն անմիջապես կկերպարանափոխի ամենապարզ սանրվծքն անգամ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7018 անգամ
Читать на русском
|