Գեղեցկությանը նպաստող 8 լավագույն մթերք
03.06.2014
Մնալ գեղեցիկ և ցանկալի, լինել առողջ և երկարացնել երիտաարդ մնալու ժամկետները ցանկացած կնոջ երազանքն է:
Սակայն ժամանակի հետ մեզ հյուր են գալիս անկոչ հյուերը` կնճիռները, անառողջ մազերը, շրթունքների վրայի ճաքերը, ավելորդ քաշը, դյուրաբեկ եղունգները և այլ «կյանքի նվերներ», որնք մեր օրգանիզմում փոփոխությունների շրջանի սկիզբն են ազդարարում: Որպեսզի դա տեղի չունենա` պետք է օգտագործել օրգանիզմի համար օգտակար մթերք: Բնականաբար դրանք չեն վերացնի Ձեր բոլոր կնճիռները, սակայն հաստատապես կկանխեն նորերի հայտնվելը:
Եվ այսպես` ներկայացնում ենք 8 լավագույն մթերք, որոնք կնպաստեն Ձեր գեղեցկության ու առողջության պահպանմանը:
Մաքուր մաշկ
Գիտնականների կարծիքով` դդումի կորիզները լավագույն միջոց են պզուկների կանխարգելման համար: Դդումի կորիզները պարունակուն են ցինկ, որը հայտնի է ցանի և պզուկների բուժման մեջ իր դրական հետևանքներով: Մասնագետների հետազոտությունների արդյունքներով` հենց ցինկի պակասն է հանգեցնում պզուկների առաջացմանը: Օրական 1-2 ճաշի գդալ դդումի մաքրած կորիզների օգտագործումը բավարար է բզուկների առաջացումը կանխարգելելու և բուժելու համար:
Թարմ դեմք
Գիտնականների մեկ այլ պնդմամբ` սննդակարգում հազարանի ընդգրկումը մաշկին կհաղորդի առողջ և լուսաշող տեսք: Հազարանի մեջ պարունակվում են հակաօքսիդանտներ, որոնք չեզոքացնում են բորբոքումները և երկաթ` որը մաշկին հաղորդում է առողջ տեսք: Հազարանի պարբերական օգտագործումը նվազեցնում է ԴՆԹ-ի վնասման ռիսկը:
Շլացուցիչ ժպիտ
Օրական մեկ խնձորի օգտագործումը Ձեզ հնարավորություն կտա նվազեցնել ատամնաբույժի մոտ այցելությունների թիվը: Խնձորը մաքրում է ատամների վրայի կետիկները, որոնք էմալի վրա մնացել էին թեյելուց, սրճելուց, կարմիր գինի վայելելուց հետո` աշխատելով ատամի խոզանակից ոչ պակաս արդյունավետ:
Պայծառ աչքեր
Աչքի հիվանդություններից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս սպանախ օգտագործել, որում լյուտեին է պարունակվում: Սպանախը ունակ է նաև չեզոքացնել հոգնածությունը և սպիտակուցներին վերադարձնել իրենց ճերմակ գույնը: Օրական բավական է օգտագործել 1-2 բաժակ սպանախի տերևներ:
Ճոխ խոպոխներ
Որպեսզի Ձեր խոպոպները հրաշալի տեսք ունենան, սննդակարգում ներառեք կանաչ լոբի: Գիտնականների եզրահանգմամբ` կանաչ լոբու մեջ պարունակվում է ռեկորդային քանակի սիլիցիում: Ապացուցվել է, որ լոբու հետևողական օգտագործումը լավացնում է մազերի որակը` դրանք դառնում են առավել խիտ և առողջ:
Խոնավ մաշկ
«Դիետոլոգների բրիտանական ամսագրի» վերջերս անցկացրած հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ վուշի սերմերն արդյունավետ կերպով նպաստում են մաշկի թեփոտելուց և կարմրելուց խուսափելուն: Դրանք պարունակում են օմեգա-3 թթու, որը պատասխանատու է մաշկի խոնավության համար, այն դարձնելով նուրբ և հարթ: Վուշի սերմերը կարելի է լցնել մածունի, բլիթների խմորի մեջ կամ օգտագործել որպես աղցանի բաղադրիչ:
Ներդրումներ` ապագայի համար
Որպեսզի 40 տարեկանում ունենաք այնպիսի արտաքին, ինչպիսին Հոլի Բերիինը կամ Ջենեֆեր Անիստոնինն է` գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել կիվի: Այս միրգը պարունակում է մեծ քանակությամբ С վիտամին, որը, ըստ բազմաթիվ հետազոտությունների արդյունքների` դանդաղեցնում է ծերացման գործընթավը` նպաստելով կոլագենի արտադրմանը:
Ամուր ոտքեր
Ոտքերին ամրություն հաղորդելու համար ձու օգտագործեք: Սննդակարգում շաբաթական ընդամենը մի քանի ձվի ներառումը երաշխավորում է Ձեր ոտքերի ամրությունը: Ձվի մեջ բիոտին է պարունակվում, որն էլ պատասխանատու է ոտքերի ամրության համար:
Պատրաստեց Լիլիթ Պետրոսյանը
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10976 անգամ
Читать на русском
|