Մինչամուսնական համատեղ կյանքը քայքայում է հարաբերությունները
28.05.2014
Պարզվում է, որ մինչ ամուսնությունն ունեցած համատեղ կյանքը բացասաբար է ազդում սիրահարների հարաբերությունների վրա:
Հոգեբանները վստահեցնում են, որ նման կենակցությունը հետագայում մեծացնում է ամուսնալուծության վտանգը:
Ամերիկյան Դենվեր քաղաքի մասնագետներն անցկացրել են հետազոտություն` մի քանի հարյուր զույգերի մասնակցությամբ: Սիրահարներից որոշ զույգեր միասին ապրել էին միայն հարսանիքից հետո, իսկ մնացածները մինչ ամուսնությունն արդեն համատեղ կյանքի փորձ էին ունեցել: Մի քանի տարի զույգերի ընտանեկան կյանքին հետևելուց հետո պարզ է դարձել, որ մինչամուսնական համատեղ կյանքը բացասաբար է անդրադառնում սիրահարների հարաբերությունների վրա: Ավելի շատ բաժանվել են այն զույգերը, ովքեր մինչ ամուսնությունը միասին են ապրել:
Պարզվել է նաև, որ մինչև ամուսնությունը համատեղ ապրելու փորձը հանգեցնում է ընտանեկան կյանքից անբավարարվածության:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9477 անգամ
Читать на русском
|