Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Հարթ և նուրբ կրունկներ. 9 բաղադրատոմս

24.05.2014

Անխոս` գեղեցիկ սեռի ցանկացած ներկայացուցիչ ցանկանում է ոչ միայն խնամված դեմք ունենալ, այլև` անզուգական ոտքեր: Եթե հետևեք ստորև բերված խորհուրդներին ու կիրառեք դրանք, ապա Ձեր կրունկները կլինեն նույնքան նուրբ, ինչպիսին մանկական տարիքում էր:

1. Ձվի դեղնուցը խառնեք մեկ թեյի գդալ կիտրոնի հյութի և մեկ ճաշի գդալ կարտոֆիլի ալյուրի հետ: Խառնուրդը քսեք ճաքճքած կրունկներին, պահեք` մինչև ամբողջությամբ չորանա, ապա լվացեք տաք ջրով և կրունկներին քսեք յուղոտ կրեմ:

2. Վեցրեք հյութալի հալվեի տերև, ճզմեք այն (աղացեք), ստացվածը դրեք պրոբլեմային տեղերի վրա, ծածկեք պոլիէթիլենե թաղանթով` վրայից հագնելով հաստ գուլպաներ: Սա` ամբողջ գիշերվա համար է:

3. Կես գլուխ սոխը և կաղամբի տերևները (1:1) աղացեք, խառնեք տրորած խաշած տաք կարտոֆիլի հետ: Յուրաքանչյուր ոտքի համար վերցրեք տոպրակներ, դրանցում լցրեք խառնուրդը և ոտքերը դրեք տոպրակների մեջ: Նստեք և ֆիլմ նայեք: Կամ` կարող եք վրայից գուլպաներ հագնել և պառկել քնելու:

4. Եթե կրունկների մաշկը խիստ կոշտացել է և նմանվել շուշաթղթի (դա նշանակում է, որ մաշկի վերին շերտը մահամում է), ապա օճառա-սոդայային և խոտաբույսերից լոգանքից հետո կրունկների վրա քսեք գլուխ սոխի զանգվածը: Եռացրած ջրով մի քանի անգամ շոգեխաշեք գլուխ սոխը, բաժանեք մասերի, դրեք կրունկներին, վրայից փաթաթեք պոլիէթիլենե թաղանթ, փաթաթեք բինտով և այդպես թողեք ողջ գիշերը: Առավոտյան հեռացրեք սոխի մնացորդները, կրունկները շփեք պեմզայով, պտուտական շարժումներով քսեք յուղոտ կրեմ: Բավական է 2-3 այդպիսի ընթացակարգ, և կրունկների մաշկը կդառնա հարթ և նուրբ:

5. Կրունկների կոշտացած մաշկը կարելի է նրբացնել, եթե դրանց վրա դրվի թարմ դդմիկից դիմակ: Դդմիկը մանր կտրատեք, հարմարացրեք մառլյայի մեջ և 30 րոպե դրեք կրունկների վրա: Այնուհետև լվացեք տաք ջրով ու քսեք յուղոտ սնուցող կրեմ: Այսպիսի դիմակ դրեք շաբաթը մեկ անգամ, և Ձեր կրունկների մաշկը կդառնա վարդի թերթիկների նկան քնքույշ:

6. Կանաչ թեյի բուժիչ հատկությունների մասին, անշուշտ, լսել եք: Որպեսզի հաշված օրերի ընթացքում կրունկների մաշկին հաղորդեք ակնահաճո տեսք, դարձնեք դրանք հարթ և նուրբ, փորձեք պատրաստել դիմակ կանաչ թեյից և կիտրոնից: Ցիտրուսակեղևը մանրացրեք մինչև շիլա դառնալը և խառնեք կանաչ թեյից ստացված թուրմի հետ: Ցանկալի է, որ խառնուրդը տաք լինի: Քսեք այն կրունկներին, փաթաթեք պոլիէթիլենե թաղանթով, հագեք գուլպաներ:

600x580

7. Ջրով տաքացված կրունկների վրա քսել խառնուրդ` բաղկացած սուրճից (կարելի է` աղացած, բայց ավելի լավ է` նստվածքը)+թթվասերից+մածունից+մեղրից: Խառնուրդը կրունկների մաշկի վրա պահեք 15 պոպե, ապա լվացեք: Այնուհետև կրունկներին քսեք լանոլին (վաճառվում է դեղատներում), վրայից պոլիէթիլեն, գուլպաներ և...քնելու:

8. Աղացած թարմ զեյթուն+աղացած կարմիր խաղող՝ թանկ է, բայց շատ արդյունավետ:

9. Կրունկներին քսեք զեյթունի ձեթ` խառնած աղի հետ (ցանկալի է՝ ծովի):

 Պատրաստեց` Լիլիթ Պետրոսյանը

 Աղբյուր` LADYNEWS.am



 

Դիտվել է 13146 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 659 անգամ
15.05.2024
Դիտվել է 186 անգամ
17.05.2024
Դիտվել է 132 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster