Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Սոնա Ռուբենյանի հմայքի գաղտնիքը

22.05.2014

Ladynews.am-ի հյուրասրահում է «Հայսուպերսթար 5» -ի հաղթող Սոնա Ռուբենյանը, ով շուտով կայանալիք «Նոր ալիք 2014» միջազգային երգի մրցույթում կներկայացնի Հայաստանը:

-Սոնա՛, շուտով կկայնա երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2014» երգի մրցույթը, Հայաստանը ներկայացնելու ես դու, ինչպիսի՞ զգացողություններ ունես, ինչպե՞ս ես պատրաստվում:

-Արդեն սկսել ենք ինտենսիվ աշխատել, զգացողություններս շատ տարբեր են: Ճիշտ է` ցանկացած մրցույթին մասնակցությունը շատ կարևոր է, բայց կարծում եմ` ամենակարևորը լավ պատրաստվելն ու ներկայանալն է և, իհարկե, մրցույթին գնում եմ հաղթելու մեծ ցանկությամբ:

-Որքանո՞վ են նման մրցույթները կարևոր  երգչուհու համար:

-Ինձ համար շատ կարևոր են. յուրաքանչյուր մրցույթից հետո, ինքս իմ մեջ բոլոր առումներով մասնագիտական մեծ աճ եմ նկատում:

600x580

-Ըստ քեզ` միջազգային մրցույթներում ներկայացնելով սեփական երկիրը, երգիչ-երգչուհիները նախևառաջ ի՞նչ խնդիրներ պետք է դնեն իրենց առաջ:

-Ահռելի մեծ պատասխանատվություն է երգչի համար. դու երկիրդ ես ներկայացնում, և օտար ազգերը, որոնք չեն ճանաչում քո երկիրը, քո ժողովրդին, քո միջոցով են ծանոթանան: Պետք է ըստ արժանվույն ներկայանալ` բարձր պահելով երկրի պատիվը: Առաջին անգամ եմ միջազգային մրցույթի մասնակցելու և հուսով եմ` անհանգստությունս ու հուզմունքս չեն խանգարի լավ ներկայանալ:

-Հաղթանակների «համը» հաճախ ես զգացել. դա նպաստո՞ւմ է ավելի ինքնավստահ ու համարձակ ներկայանալ: Ընդհանրապես հաղթանակը ի՞նչ է տալիս արտիստին:

-Ամեն կատարումից առաջ հուզմունք կա. նշանակություն չունի` ինչ բեմում եմ երգում մե՞ծ, թե՞ փոքր. եթե ինձ երեք հոգի լսում են, ուրեմն արդեն հուզմունք կա: Հաղթանակը օգնում է` ուժերիդ վրա վստահ լինես, խթանում է հետագա աշխատանքները: Նաև մեծ բերկրանք է, երբ բեմում հնչում է քո անունը, անբացատրելի զգացողություններ պատում են սիրտդ, այդ րոպեին և մի քանի օր շարունակ ամեն ինչ գունավոր ես տենսում (ժպտում է):

600x580

- Ճանաչված լինելու մեկ դրական և մեկ բացասական կետ կնշե՞ս:

-Թե՛ դրական, թե՛ բացասական կետերը շատ են, բայց եթե մեկական պետք է նշեմ, ապա կասեմ` բացասականն այն է, որ պետք է միշտ զգոն լինել. հաճախ ուշադրության կենտրոնում ես լինում, իսկ դրականը` հաճելի է լինել ճանաչված. մադրիկ տեսնում են, լավ խոսքեր ասում, օրինակ` հիմա այնքան են ոգևորում մրցույթից առաջ:

-Բացի ձայնից, էլ ի՞նչ է պետք երգչին հաջողությունների հասնելու ու սիրված լինելու համար:

-Բացի ձայնից, պետք է աշխատասիրություն, կամքի ուժ ու մի քիչ էլ` երաժիշտ լինել:

600x580

-Դասվել ես ամենացանկալի հարսնացուների շարքում, ի՞նչ ես կարծում` հմայքիդ, գրավչությանդ գաղտնիքը ինչումն է:

-Արտաքինում գերադասում եմ պարզությունը. երևի գաղտնքիը հենց դրանում է:

-Քեզ բնորոշում են որպես նուրբ, քնքուշ ու համեստ էակ, իսկ ինքդ քեզ ինչպե՞ս կբնորոշես:

-Դժվարանում եմ ինքս ինձ բնութագրել (ժպտում է):

600x580

-Կնշե՞ս հայ տղաներին հատուկ բնավորության գծեր, որոնք քեզ նյարդայնացնում են:

-Ըստ իս` բնավորությունը շատ անհատական է ինչպես հայ, այնպես էլ օտարազգի տղաների դեպքում: Չեմ սիրում գծուծ, մեծամիտ և անգրագետ տղաների:

-Ինչպիսի՞ն պետք է լինի տղան, որպեսզի գրավի քո սիրտը:

-Չունենա վերը նշված հատկությունները, այսինքն` լինի դրա հակապատկերը:

600x580

-Աղջկական ի՞նչ թուլություններ ունես:

-Թուլություններ չունեմ, բայց սիրում եմ գեղեցիկ հագուստ, կոշիկ և նախընտրում եմ բարձրորակ կոսմետիկա, որը չի վնասի մաշկս:

-Ի՞նչ գիրք խորհուրդ կտաս կարդալ քո հասակակիցներին:

-Խորհուրդ կտամ նախ կարդալ մեր դասականներին` ինքներս մեզ ճանաչելու համար: Արտասահմանյան գրականությունից` Գ. Գ. Մարկես, Էռնեստ Հեմինգուեյ, Մոպասան, Բալզակ, Ստենդալ: Նշեցի այն հեղինականերին, որոնց ստեղծագործությունները վերջերս եմ կարդացել և համոզված եմ` հասակակիցներս չեն զղջա՝ կարդալով:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 20829 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Stiopa Bagdasaryan | 22-05-2014 23:35
Sonaic siryn y taxandavor chka
Stiopa | 22-05-2014 23:30
sonaic siryn chka
NUNE ANANYAN | 22-05-2014 21:39
SONAYIN CHIMACOXNER@ KAROX EN NRA MASIN VSTAH KARCIK KAZMEL MIAYN MEK ERG LSELOV NRA KATARMAMB, ERGI @NTRUTYUN@ XOSUM E NRA BARCRACHASHAKUTYAN MASIN. HRASHALI DZAYN@-PROFESIONALIZMI,HOGETOV KATARUM@-HARUST NERASHXARHI, VOGESHUNCH HAYACK@-ZGACMUNKAYNUTYAN MASIN. DE LAV, XELACI MEKNABANUTYUNNEROV DZER GLUX@ CHTANEM. SOHAYIN CHANACHUM EM CNVAC ORVANIC, ZANGAKANMAN DZATNI ARAJIN HNCHYUNNERI UNKNDIRNERIC EM. VOXJUYN, ANUSHIK AXJIK
Anjelika | 22-05-2014 20:30
Sons kez shaaat em siruum taxandssssssssss kez bazum hajoxutyunner
Mariam | 22-05-2014 20:11
lavna shat inq@ es shat em sirum qez shat sirun es
Nelli | 22-05-2014 16:47
SONAYIN SHAT EM SIRUM UZUM EM VOR ANPAYMAN HAXTI NOR ALIQ MRCUYTUM.SONA JAN MISHT ARAJ.DU HRASHQ ES!

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ պետք է իմանալ էլոս մազահեռացման մասին

01.04.2022
Էլոսը մարմնի անցանկալի մազերի հեռացման բավականին տարածված եղանակ է: Այն համեմատաբար նոր տեխնոլոգիա է և համարվում է մազահեռացման ամենաանվտանգ ու արդյունավետ մեթոդներից մեկը։

Հղիությունը զույգի կյանքում կարևոր փուլ է. ինչպես պատրաստվել այդ նշանակալի իրադարձությանը

09.02.2022
Վերջին հինգ տարվա ընթացքում իգական սեռի բնակչության շրջանում «անպտղություն» ախտորոշմամբ գրանցված հիվանդների թիվն աճել է գրեթե 19%-ով:

Իրինա Շեյքը Highsnobiety-ում. վառ ֆոտոսեսիա և հազվագյուտ հարցազրույց

18.09.2021
Իրինան հազվադեպ է շփվում լրագրողների հետ: Սակայն ռուս մոդելը Highsnobiety-ի համար բացառություն է արել: Նա ոչ միայն մասնակցել է նորաձևության վառ ֆոտոշարքի, որտեղ նկարահանվել է կիսամերկ, այլև հարցազրույց տվել:

Մրգային չիպսերի պահանջարկը շարունակում է աճել

24.02.2021
Հատուկ տեխնոլոգիայով մշակված մրգերը կարող են բերանի խոռոչը մաքրել ատամների քայքայման պատճառ հանդիսացող ավելի քան 95 % բակտերիաներից:

«Դառը ճշմարտությունն ավելի լավ է, քան քաղցր սուտը»․ Անի Գրիգորյան

15.01.2021
Ladynews.am-ի հարցազրույցը «Սոֆիա-2011» պայծառատեսների միջազգային մրցույթի հաղթող, հայ հանդիսադեսին առավելապես «Վեցերորդ զգայարան» հեռուստանախագծից հայտնի պայծառատես Անի Գրիգորյանի հետ։

Դեմքի ուրվագծային պլաստիկա. էսթետիկ բժշկության կարևորագույն ձեռքբերումներից մեկը

31.07.2020
Այն հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում, առանց վիրահատական միջամտության վերացնել կնճիռները, շտկել տարբեր տիպի անհամաչափությունները, ինչպես նաև ծավալ հաղորդել այս կամ այն հատվածին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2022 10:25
Ամերիկյան կինոակադեմիան հայտնել է, որ «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը 2023 թվականին տեղի կունենա մարտի 12-ին «Դոլբի» թատրոնում:
17-05-2022 10:11
Netflix սթրիմինգային ծառայությունն աշխատում է «Սեւ հայելի» սերիալի վեցերորդ սեզոնի վրա։  Նշվում է, որ այս պահին նոր սերիաների համար դերասանների հավաքագրումն է ընթանում։
17-05-2022 10:07
ԱՄՆ-ում տեղի բնակչուհին երկու անգամ նկատողություն է ստացել աշխատավայրում՝ փարթամ մարմնի համար: Կալիֆոռնիայի նահանգից Նինա Օսեգեդան իր բլոգում պատմել է գործընկերների եւ ղեկավարության բացասական մեկնաբանությունների մասին՝ կապված իր մեծ կրծքի եւ հետույքի հետ։
17-05-2022 07:33
Բրիթնի Սփիրսը կորցրել է երեխային, որին սպասում էր իր փեսացուից՝ սպորտային մարզիչ Սեմ Ասգարիից: Այս մասին Instagram-ում երկրպագուներին ասել է երգչուհին։
17-05-2022 02:29
Հեռուստահաղորդավար, դերասան և կինոռեժիսոր Ալեքսանդր Գորդոնը գաղտնի ամուսնացել է Իպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտամանկավարժական ինստիտուտի ուսանող, տավիղահար Սոֆյա Կալանդաձեի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, իսկ զույգը նախօրեին ամուսնացել է Սուզդալի Սպասո-Եվֆիմիև վանքում։ 20-ամյա կինը 38 տարով փոքր է 58-ամյա հեռուստահաղորդավարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ

02.05.2022
Այս վիճակը կարող է շտկվել, եթե սովորեք արագ հավաքել ձեր ուշադրությունը:

LADYNEWS TV
Իտալիայի Թուրին քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունն, անցավ եզրափակիչ փուլ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.05.2022
Դիտվել է 1055 անգամ
13.05.2022
Դիտվել է 423 անգամ
12.05.2022
Դիտվել է 417 անգամ
17.05.2022
Դիտվել է 265 անգամ
14.05.2022
Դիտվել է 186 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster